https://armeniasputnik.am/20210815/miqayel-tariverdievi-tsnndyan-orn-e-5-past-nshanavor-kompozitori-kyanqic-28675301.html
Միքայել Թարիվերդիևի ծննդյան օրն է. 5 փաստ նշանավոր կոմպոզիտորի կյանքից
Միքայել Թարիվերդիևի ծննդյան օրն է. 5 փաստ նշանավոր կոմպոզիտորի կյանքից
90 տարի առաջ լույս աշխարհ եկավ ականավոր կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևը` «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» և շատ այլ խորհրդային... 15.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-15T13:06+0400
2021-08-15T13:06+0400
2021-08-15T13:06+0400
հայաստան
հասարակություն
միքայել թարիվերդիև
կոմպոզիտոր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/442/55/4425566_0:74:2839:1679_1920x0_80_0_0_5083b4dcce2f79dbded2663d0a6cd058.jpg
ԲալիկՄիքայել Թարիվերդիևին մանուկ հասակում, ինչպես և բոլոր հայ երեխաներին, բալիկ էին կոչում։ Թարիվերդիևի քույրը` Արֆենի Ելագովան, հիշում է, որ երբ նա ծնվեց, Միքայելի մայրը` Սաթո Գրիգորևնան, ասաց. «Ինչի՞ համար է աստված ինձ պատժել»։ Երեխան նրան տգեղ էր թվացել։ Բալիկը մանկապարտեզ ինքնուրույն էր գնում, քանի որ այն գտնվում էր հարևան շենքում։ Փոքրիկ Միքայելը սիրահարված էր դաստիարակչուհուն։ Եվ երբ իմացավ, որ նա ամուսնացել է, կտրականապես հրաժարվեց մանկապարտեզ գնալ։ Առաջին քայլերը կինոյումԹարիվերդիևը շուտ մտավ կինոարվեստ, կարելի է նույնիսկ ասել` պատահաբար։ Նա բազմիցս հիշատակել է և գրել իր գրքում Գնեսինների անվան ինստիտուտում ՎԳԻԿ-ի սովորողների հայտնվելու մասին։ Նրանք իրենց կուրսային աշխատանքի համար կոմպոզիտոր էին փնտրում։ Քննաշրջան էր, ոչ ոք ժամանակ չուներ։ Սակայն ամեն նորի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող Միքայել Թարիվերդիևը նման առաջարկից շատ ուրախ էր։ Այդպես նա դարձավ իր առաջին` «Մարդը ջրի մեջ» ֆիլմի կոմպոզիտորը։ Ֆիլմի ռեժիսորներն էին Էլդար Շենգելայան, Էդուարդ Աբալովը, Միխայիլ Կալիկը։ Գլխավոր դերը մարմնավորեց Լյուդմիլա Գուրչենկոն` նույնպես ՎԳԻԿ-ի ուսանողուհի, սակայն արդեն հայտնի «Դիմակահանդեսային գիշեր» ֆիլմում խաղացած դերով։ Այսպես ստեղծվեցին առաջին կապերը կինեմատոգրաֆում: Միքայել Թարիվերդիևի կյանքում հայտնվեց ռեժիսոր Միխայիլ Կալիկը։ «Մարդը գնում է արևի հետևից» ֆիլմում Կալիկ-Թարիվերդիև դուետից նա դարձավ հայտնի և պահանջված:«Կայարան երկուսի համար»Էլդար Ռյազանովի «Կայարան երկուսի համար» հանրաճանաչ ֆիլմի սցենարի հիմքում ընկած է Միքայել Թարիվերդիևի կյանքի պատմությունը։ Կոմպոզիտորը մտերիմ հարաբերությունների մեջ էր դերասանուհի Լյուդմիլա Մակսակովայի հետ։ Սակայն ողբերգական դեպք տեղի ունեցավ. նա ավտովթարի ենթարկեց մի մարդու, և Թարիվերդիևն իր վրա վերցրեց սիրելիի կատարած հանցանքը։ Նրան երկու տարի տվեցին, բարեբախտաբար ընկավ համաներման տակ։ 60-ականներին էր։ Իսկ 1982 թվականին Ռյազանովը նկարահանեց իր ֆիլմը։ Ժամանակակիցներն ասում են, որ Թարիվերդիևը շատ էր վիրավորվել ռեժիսորից։Նույնիսկ գրազով«Շլյագերը» այն միակ ստեղծագործությունն է, որը Թարիվերդիևը գրել էր գրազով։ Այն հասարակ, կիթառի նվագակցությամբ կատարվող երգ է`«Հրաժեշտ մի տուր»` «Մեծ հանքաքար» ֆիլմից։ Ի՞նչ անհեթեթությունՄիքայել Թարիվերդիևի կյանքում մի անհաջող կատակ եղավ. «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմի պրեմիերայից հետո, որտեղ հնչեց կոմպոզիտորի հայտնի երաժշտությունը, նա հեռագիր ստացավ, իբր իր ֆրանսիացի գործընկեր Ֆրենսիս Լեյի կողմից։ Հեռագրում Թարիվերդիևին մեղադրում էին գրագողության մեջ։ Պնդում էին, որ «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմի երաժշտությունը Լեյի «Սիրո պատմություն» ֆիլմի սաունդթրեքի պատճենն է։ «Ինչպիսի անհեթեթություն», — բարկացել էր Թարիվերդիևը։ Ավելի ուշ մեկ այլ հեռագիր ստացվեց Ֆրենսիս Լեյի անունից, որտեղ նա կտրականապես հերքում էր իր մասնակցությունը երաժշտության շուրջ ծավալված սկանդալին։ Լեյը հայտնում էր, որ ինքը որևէ մեղադրական հեռագիր իր գործընկերոջը չի ուղարկել։Իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ այդպես Թարիվերդիևի հետ կատակել էր կոմպոզիտոր և դիրիժոր Նիկիտա Բոգոսլովսկին։ Վերա Թարիվերդիևան` երաժիշտի կինը, հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ Բոգոսլովսկին խոստովանել է դա, մահից առաջ, սակայն արդեն ուշ էր։ Այդ պատմությունը մեծ ազդեցություն էր թողել Թարիվերդիևի վրա, ով ամեն ինչ սրտին մոտ էր ընդունում։
https://armeniasputnik.am/20210606/mecn-aram-khachatryany-vor-cher-toxnum-yerevancinerin-gishery-qnel-27828613.html
https://armeniasputnik.am/20151130/1254529.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/442/55/4425566_0:0:2839:1784_1920x0_80_0_0_89450577daeb8828da722c66721612cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հասարակություն , միքայել թարիվերդիև, կոմպոզիտոր
հայաստան, հասարակություն , միքայել թարիվերդիև, կոմպոզիտոր
Միքայել Թարիվերդիևի ծննդյան օրն է. 5 փաստ նշանավոր կոմպոզիտորի կյանքից
90 տարի առաջ լույս աշխարհ եկավ ականավոր կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևը` «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» և շատ այլ խորհրդային ֆիլմերի երաժշտության հեղինակը։
Բալիկ
Միքայել Թարիվերդիևին մանուկ հասակում, ինչպես և բոլոր հայ երեխաներին, բալիկ էին կոչում։ Թարիվերդիևի քույրը` Արֆենի Ելագովան, հիշում է, որ երբ նա ծնվեց, Միքայելի մայրը` Սաթո Գրիգորևնան, ասաց. «Ինչի՞ համար է աստված ինձ պատժել»։ Երեխան նրան տգեղ էր թվացել։ Բալիկը մանկապարտեզ ինքնուրույն էր գնում, քանի որ այն գտնվում էր հարևան շենքում։ Փոքրիկ Միքայելը սիրահարված էր դաստիարակչուհուն։ Եվ երբ իմացավ, որ նա ամուսնացել է, կտրականապես հրաժարվեց մանկապարտեզ գնալ։
Առաջին քայլերը կինոյում
Թարիվերդիևը շուտ մտավ կինոարվեստ, կարելի է նույնիսկ ասել` պատահաբար։ Նա բազմիցս հիշատակել է և գրել իր գրքում Գնեսինների անվան ինստիտուտում ՎԳԻԿ-ի սովորողների հայտնվելու մասին։ Նրանք իրենց կուրսային աշխատանքի համար կոմպոզիտոր էին փնտրում։ Քննաշրջան էր, ոչ ոք ժամանակ չուներ։ Սակայն ամեն նորի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող Միքայել Թարիվերդիևը նման առաջարկից շատ ուրախ էր։ Այդպես նա դարձավ իր առաջին` «Մարդը ջրի մեջ» ֆիլմի կոմպոզիտորը։ Ֆիլմի ռեժիսորներն էին Էլդար Շենգելայան, Էդուարդ Աբալովը, Միխայիլ Կալիկը։ Գլխավոր դերը մարմնավորեց Լյուդմիլա Գուրչենկոն` նույնպես ՎԳԻԿ-ի ուսանողուհի, սակայն արդեն հայտնի «Դիմակահանդեսային գիշեր» ֆիլմում խաղացած դերով։ Այսպես ստեղծվեցին առաջին կապերը կինեմատոգրաֆում: Միքայել Թարիվերդիևի կյանքում հայտնվեց ռեժիսոր Միխայիլ Կալիկը։ «Մարդը գնում է արևի հետևից» ֆիլմում Կալիկ-Թարիվերդիև դուետից նա դարձավ հայտնի և պահանջված:
«Կայարան երկուսի համար»
Էլդար Ռյազանովի «Կայարան երկուսի համար» հանրաճանաչ ֆիլմի սցենարի հիմքում ընկած է Միքայել Թարիվերդիևի կյանքի պատմությունը։ Կոմպոզիտորը մտերիմ հարաբերությունների մեջ էր դերասանուհի Լյուդմիլա Մակսակովայի հետ։ Սակայն ողբերգական դեպք տեղի ունեցավ. նա ավտովթարի ենթարկեց մի մարդու, և Թարիվերդիևն իր վրա վերցրեց սիրելիի կատարած հանցանքը։ Նրան երկու տարի տվեցին, բարեբախտաբար ընկավ համաներման տակ։ 60-ականներին էր։ Իսկ 1982 թվականին Ռյազանովը նկարահանեց իր ֆիլմը։ Ժամանակակիցներն ասում են, որ Թարիվերդիևը շատ էր վիրավորվել ռեժիսորից։
Նույնիսկ գրազով
«Շլյագերը» այն միակ ստեղծագործությունն է, որը Թարիվերդիևը գրել էր գրազով։ Այն հասարակ, կիթառի նվագակցությամբ կատարվող երգ է`«Հրաժեշտ մի տուր»` «Մեծ հանքաքար» ֆիլմից։
Ի՞նչ անհեթեթություն
Միքայել Թարիվերդիևի կյանքում մի անհաջող կատակ եղավ. «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմի պրեմիերայից հետո, որտեղ հնչեց կոմպոզիտորի հայտնի երաժշտությունը, նա հեռագիր ստացավ, իբր իր ֆրանսիացի գործընկեր Ֆրենսիս Լեյի կողմից։ Հեռագրում Թարիվերդիևին մեղադրում էին գրագողության մեջ։ Պնդում էին, որ «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմի երաժշտությունը Լեյի «Սիրո պատմություն» ֆիլմի սաունդթրեքի պատճենն է։ «Ինչպիսի անհեթեթություն», — բարկացել էր Թարիվերդիևը։ Ավելի ուշ մեկ այլ հեռագիր ստացվեց Ֆրենսիս Լեյի անունից, որտեղ նա կտրականապես հերքում էր իր մասնակցությունը երաժշտության շուրջ ծավալված սկանդալին։ Լեյը հայտնում էր, որ ինքը որևէ մեղադրական հեռագիր իր գործընկերոջը չի ուղարկել։
Իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ այդպես Թարիվերդիևի հետ կատակել էր կոմպոզիտոր և դիրիժոր Նիկիտա Բոգոսլովսկին։ Վերա Թարիվերդիևան` երաժիշտի կինը, հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ Բոգոսլովսկին խոստովանել է դա, մահից առաջ, սակայն արդեն ուշ էր։ Այդ պատմությունը մեծ ազդեցություն էր թողել Թարիվերդիևի վրա, ով ամեն ինչ սրտին մոտ էր ընդունում։