00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միքայել Թարիվերդիևի ծննդյան օրն է. 5 փաստ նշանավոր կոմպոզիտորի կյանքից

© Sputnik / Виталий Карпов / Անցնել մեդիապահոցМикаэл Таривердиев
Микаэл Таривердиев - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2021
Բաժանորդագրվել
90 տարի առաջ լույս աշխարհ եկավ ականավոր կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևը` «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» և շատ այլ խորհրդային ֆիլմերի երաժշտության հեղինակը։

Բալիկ

Միքայել Թարիվերդիևին մանուկ հասակում, ինչպես և բոլոր հայ երեխաներին, բալիկ էին կոչում։ Թարիվերդիևի քույրը` Արֆենի Ելագովան, հիշում է, որ երբ նա ծնվեց, Միքայելի մայրը` Սաթո Գրիգորևնան, ասաց. «Ինչի՞ համար է աստված ինձ պատժել»։ Երեխան նրան տգեղ էր թվացել։ Բալիկը մանկապարտեզ ինքնուրույն էր գնում, քանի որ այն գտնվում էր հարևան շենքում։ Փոքրիկ Միքայելը սիրահարված էր դաստիարակչուհուն։ Եվ երբ իմացավ, որ նա ամուսնացել է, կտրականապես հրաժարվեց մանկապարտեզ գնալ։ 
Арам Хачатурян и Микаэл Таривердиев - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2021
Մեծն Արամ Խաչատրյանը, որ չէր թողնում երևանցիներին գիշերը քնել

Առաջին քայլերը կինոյում

Թարիվերդիևը շուտ մտավ կինոարվեստ, կարելի է նույնիսկ ասել` պատահաբար։ Նա բազմիցս հիշատակել է և գրել իր գրքում Գնեսինների անվան ինստիտուտում ՎԳԻԿ-ի սովորողների հայտնվելու մասին։ Նրանք իրենց կուրսային աշխատանքի համար կոմպոզիտոր էին փնտրում։ Քննաշրջան էր, ոչ ոք ժամանակ չուներ։ Սակայն ամեն նորի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող Միքայել Թարիվերդիևը նման առաջարկից շատ ուրախ էր։ Այդպես նա դարձավ իր առաջին` «Մարդը ջրի մեջ» ֆիլմի կոմպոզիտորը։ Ֆիլմի ռեժիսորներն էին Էլդար Շենգելայան, Էդուարդ Աբալովը, Միխայիլ Կալիկը։ Գլխավոր դերը մարմնավորեց Լյուդմիլա Գուրչենկոն` նույնպես ՎԳԻԿ-ի ուսանողուհի, սակայն արդեն հայտնի «Դիմակահանդեսային գիշեր» ֆիլմում խաղացած դերով։ Այսպես ստեղծվեցին առաջին կապերը կինեմատոգրաֆում: Միքայել Թարիվերդիևի կյանքում հայտնվեց ռեժիսոր Միխայիլ Կալիկը։ «Մարդը գնում է արևի հետևից» ֆիլմում Կալիկ-Թարիվերդիև դուետից նա դարձավ հայտնի և պահանջված:

«Կայարան երկուսի համար»

Էլդար Ռյազանովի «Կայարան երկուսի համար» հանրաճանաչ ֆիլմի սցենարի հիմքում ընկած է Միքայել Թարիվերդիևի կյանքի պատմությունը։ Կոմպոզիտորը մտերիմ հարաբերությունների մեջ էր դերասանուհի Լյուդմիլա Մակսակովայի հետ։ Սակայն ողբերգական դեպք տեղի ունեցավ. նա ավտովթարի ենթարկեց մի մարդու, և Թարիվերդիևն իր վրա վերցրեց սիրելիի կատարած հանցանքը։ Նրան երկու տարի տվեցին, բարեբախտաբար ընկավ համաներման տակ։ 60-ականներին էր։ Իսկ 1982 թվականին Ռյազանովը նկարահանեց իր ֆիլմը։ Ժամանակակիցներն ասում են, որ Թարիվերդիևը շատ էր վիրավորվել ռեժիսորից։

Նույնիսկ գրազով

«Շլյագերը» այն միակ ստեղծագործությունն է, որը Թարիվերդիևը գրել էր գրազով։ Այն հասարակ, կիթառի նվագակցությամբ կատարվող երգ է`«Հրաժեշտ մի տուր»` «Մեծ հանքաքար» ֆիլմից։
Режиссер Эльдар Рязанов - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2015
Ինչն է կապում Էլդար Ռյազանովին Հայաստանի հետ

Ի՞նչ անհեթեթություն

Միքայել Թարիվերդիևի կյանքում մի անհաջող կատակ եղավ. «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմի պրեմիերայից հետո, որտեղ հնչեց կոմպոզիտորի հայտնի երաժշտությունը, նա հեռագիր ստացավ, իբր իր ֆրանսիացի գործընկեր Ֆրենսիս Լեյի կողմից։ Հեռագրում Թարիվերդիևին մեղադրում էին գրագողության մեջ։ Պնդում էին, որ «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմի երաժշտությունը Լեյի «Սիրո պատմություն» ֆիլմի սաունդթրեքի պատճենն է։ «Ինչպիսի անհեթեթություն», — բարկացել էր Թարիվերդիևը։ Ավելի ուշ մեկ այլ հեռագիր ստացվեց Ֆրենսիս Լեյի անունից, որտեղ նա կտրականապես հերքում էր իր մասնակցությունը երաժշտության շուրջ ծավալված սկանդալին։ Լեյը հայտնում էր, որ ինքը որևէ մեղադրական հեռագիր իր գործընկերոջը չի ուղարկել։
Իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ այդպես Թարիվերդիևի հետ կատակել էր կոմպոզիտոր և դիրիժոր Նիկիտա Բոգոսլովսկին։ Վերա Թարիվերդիևան` երաժիշտի կինը, հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ Բոգոսլովսկին խոստովանել է դա, մահից առաջ, սակայն արդեն ուշ էր։ Այդ պատմությունը մեծ ազդեցություն էր թողել Թարիվերդիևի վրա, ով ամեն ինչ սրտին մոտ էր ընդունում։
Լրահոս
0