Փրկարարներին հաջողվեց մարել Խոսրովի անտառի մոտակայքում բռնկված հրդեհը

© Photo : press office of the MES of RAКолл центр МЧС Армении
Колл центр МЧС Армении - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2021
Չնայած այն հանգամանքին, որ երեկվանից բռնկված հրդեհի վայրում այսօր ևս 5 նոր ծխացող օջախ էր հայտնաբերվել, կրակը մեկուսացվել է։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հրապարակել է արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։
Յակուտիայում հրդեհներ են մոլեգնում, արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել. տեսանյութ
Նշենք, որ հրդեհը բռնկվել էր դեռ երեկ. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 60 հրշեջ-փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 26 աշխատակից։ Այսօր ևս 5 նոր օջախ էր հայտնաբերվել։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 11։00-ին, մարվել՝ 12։52-ին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ուրցաձոր գյուղը գտնվում է դեպի Խոսրովի անտառ գնացող ճանապարհին ու սահմանակից է արգելոցին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала