00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիկտոր Ցոյի հիշատակի օրն է. հետաքրքրական փաստեր

© Sputnik / Галина Кмит / Անցնել մեդիապահոցЛидер рок-группы "Кино" Виктор Цой
Лидер рок-группы Кино Виктор Цой - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2021
Բաժանորդագրվել
Այսօր նախկին ԽՍՀՄ երկրներում հանրաճանաչ «Կինո» ռոք-խմբի մենակատար Վիկտոր Ցոյի հիշատակի օրն է։ Երաժիշտի մահվան 31-րդ տարելիցի կապակցությամբ ներկայացնում ենք քիչ հայտնի փաստեր նրա մասին։
1. Չնայած «Կինո» խմբի մենակատարը բեմ էր բարձրանում բացառապես սև հագուստով, առօրյա, ոչ բեմական կյանքում նրա սիրած գույնը դեղինն էր։ Նա նաև դեղին վարդեր էր սիրում։ Վիկտորի համար այդ գույնն առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ Արևելքի երկրներում (իսկ Ցոյի երակներով կորեական արյուն էր հոսում) դեղին գույնը հավերժություն է խորհրդանշում։
Выставка Звезда по имени Цой открылась в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2020
Վիկտոր Ցոյի ողբերգական մահվան նոր մանրամասներ են հայտնի դարձել
2․ Վիկտոր Ցոյի հասակը 184 սմ էր։
3․ Գործընկեր-երաժիշտներից առաջինը, որը հավատաց Ցոյի հաջողությանը նրա ստեղծագործական ուղու հենց ամենասկզբում, «Ակվարիում» խմբի վոկալիստ Բորիս Գրեբենշչիկովն էր։ Հենց նա է լսել Վիկտորի առաջին, դեռ «Կինո» խմբի ստեղծումից առաջ ստեղծված ամենավաղ երգերը՝ «Мои друзья» և «Вася любит диско, диско и сосиски»։
4. «Восьмиклассница» երգի հերոսուհին երաժիշտի հնարած կերպարը չէ, այլ իրական աղջիկ՝ Ջեննի անունով։ Ութերորդ դասարանում նա իսկապես հաճախ էր ժամանակ անցկացնում Ցոյի հետ, որն այդ ժամանակ ուսումնարանի ուսանող էր։ Հիմա «ութերորդ դասարանցի» Ջեննին ինտերիերների դիզայնով է զբաղվում։
5․ Վիկտոր Ցոյի անունով փողոցներ կան Արզամասում և Նոյաբրսկում։ Բայց երաժիշտի հայրենի քաղաքում՝ Սանկտ-Պետերբուրգում, այդպիսի անվանումով փողոց գոյություն է ունեցել ընդամենը մեկ օր՝ 2012թ․-ին․ «Կինո»-ի աստղի 50-րդ տարեդարձի առթիվ փողոցներից մեկը ժամանակավոր վերանվանել էին «Վիկտոր Ցոյի նրբանցք»։
Կիթառահար Յուրի Կասպարյանը Ուրգանտին պատմել է Ցոյի «մասնակցությամբ» նոր համերգների մասին
6․ Վիկտորը չէր սիրում ձմեռը, տարվա այդ եղանակի հանդեպ բացասական վերաբերմունքն արտահայտված է նրա երգերից մի քանիսում․ «Растопите снег...Я не могу больше жить без тепла», «Белая гадость лежит под окном, я ношу шапку и шерстяные носки...»։
7․ «Спокойная ночь» երգը Ցոյը հորինել է Կիևում հյուրախաղերի ընթացքում։ «Река» հյուրանոցի պատուհանից դեպի գիշերային քաղաքը բացվող սքանչելի տեսարանը ոգեշնչել է երգչին գրել հայտնի տողերը․ «Я ждал это время и вот это время пришло — те, кто молчал, перестали молчать...» (Ես սպասում էի այս ժամանակին, և ահա ժամանակը եկավ, ովքեր լռում էին, դադարեցին լռել․․․)։
8․ Ելույթների ընթացքում «Կինո» խմբի վոկալիստը հանդիսատեսին այնքան էներգիա էր տալիս, որ բեմից դուրս գալուց հետո ուղղակի պառկում էր գետնին և անշարժ մնում մոտ 10 րոպե՝ փորձելով ուշքի գալ։
Հանդիսատեսը սկզբում քարացել էր, իսկ հետո գոռում էր. Metallica–ն Մոսկվայում Ցոյ է երգել
9․ Չնայած իր ռոք-էությանը, Ցոյը հետաքրքրվում էր խորհրդային էստրադայով, հետաքրքրությամբ էր լսում Միխայիլ Բոյարսկու և «Ласковый май» խմբի երգերը։
10․ Ցոյն իր առաջին կիթառը ձեռք է բերել հինգերորդ դասարանում․ ծնողները նրան նվիրել են Լունաչարսկու անվան գործարանում արտադրված 12 լարանի երաժշտական գործիք։
«Կինո» խմբի մեներգիչը մահացել է 1990 թվականի օգոստոսի 15-ին Ռիգայի մոտակայքում, իր 28-ամյակից մոտ 2 ամիս անց։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ Ցոյը քնել է ղեկին, ու նրա «Մոսկվիչը» հանդիպակաց գիծ է դուրս եկել, որտեղ բախվել է «Իկարուս» ավտոբուսին։
Լրահոս
0