https://armeniasputnik.am/20210816/adrbeajanakan-zinvats-ujern-ays-pahin-krakum-en-kut-ev-norabak-gyuxeri-vra-28690670.html
Ադրբեջանցիներն այս պահին կրակում են Կութ և Նորաբակ գյուղերի վրա. ՄԻՊ
Ադրբեջանցիներն այս պահին կրակում են Կութ և Նորաբակ գյուղերի վրա. ՄԻՊ
Արման Թաթոյանը հայտնում է, որ կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել: 16.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-16T21:53+0400
2021-08-16T21:53+0400
2021-08-16T22:00+0400
հայաստան
ադրբեջան
կութ
գեղարքունիքի մարզ
արման թաթոյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27901673_0:162:1600:1067_1920x0_80_0_0_55c46ebaa0d1d87f1e78901ca1d3a41a.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։Մարդու իրավունքների պաշտպանն ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր է որակում` հավեելով, որ դրանք ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը:Հիշեցնենք` շուրջ 1 ժամ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ օգոստոսի 16-ին` ժամը 18:10-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:Այսօր` ժամը 09:50-ի սահմանում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից Երասխի հատվածում մահացու հրազենային վիրավորում էր ստացել նաև ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը։ Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։
https://armeniasputnik.am/20210816/ilham-alievy-ereq-npatak-uni-dunamalyany-haykakan-divanagitutyan-banaki-masin-28690447.html
ադրբեջան
կութ
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27901673_0:62:1600:1067_1920x0_80_0_0_66fbb20959b2fc90125bd7af075f0fb6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, կութ , գեղարքունիքի մարզ, արման թաթոյան
հայաստան, ադրբեջան, կութ , գեղարքունիքի մարզ, արման թաթոյան
Ադրբեջանցիներն այս պահին կրակում են Կութ և Նորաբակ գյուղերի վրա. ՄԻՊ
21:53 16.08.2021 (Թարմացված է: 22:00 16.08.2021) Արման Թաթոյանը հայտնում է, որ կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Մարդու իրավունքների պաշտպանն ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր է որակում` հավեելով, որ դրանք ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը:
Հիշեցնենք` շուրջ 1 ժամ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը
հայտարարեց, որ օգոստոսի 16-ին` ժամը 18:10-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
Այսօր` ժամը 09:50-ի սահմանում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից Երասխի հատվածում
մահացու հրազենային վիրավորում էր ստացել նաև ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը։
Ինչպես արդեն
հայտնել էինք, օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։