Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ի՞նչ ազդակներ կարող են Աֆղանստանից հասնել Հարավային Կովկաս. Ոսկանյանն է մանրամասնում

© Sputnik / Zara MikaВардан Восканян
Вардан Восканян - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին և դրանց հնարավոր ազդեցությանը հարևան Իրանի և մեր տարածաշրջանի վրա։
Ոսկանյան. «Աֆղանստանից կան վտանգներ, որոնք դրսևորվում են համատարածաշրջանային մակարդակում»
Թուրքական դիքերի ցանկացած թուլացում մեր տարածաշրջանում բխում է ՀՀ շահերից, որովհետև Թուրքիան լրացուցիչ ռեսուրսներ է ծախսելու հենց այդ, այլ ոչ թե մեր ուղղությամբ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Աֆղանստանի պարագայում գործ ունենք մի տարածաշրջանի հետ, որտեղ բախվել են բազմաթիվ շահեր, գործընթացներում ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են ոչ միայն տարածաշրջանի պետությունները, այլև գերտերությունները, հետևաբար Իրանը` որպես անմիջական հարևան և Աֆղանստանի հետ ծագումնաբանական, պատմական խորը կապեր ունեցող երկիր, չի կարող անտարբեր մնալ զարգացումների նկատմամբ»,– ասաց իրանագետը։
Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա. ԱԳՆ
Ըստ նրա` իրանցիների դիրքորոշումը շատ պարզ է. մի կողմից իշխանությունը փորձում է հարաբերություններ պահպանել թալիբների հետ, մյուս կողմից կարող է կարևոր դերակատարություն ստանձնել Աֆղանստանից փախստականների հոսքերը գոնե կառավարելի դարձնելու առումով, սակայն նման հանձնառություն իրականացնելու պարագայում պետք է Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն, նշեց իրանագետը։
Ինչ վերաբերում է Աֆղանստանից դեպի Հարավային Կովկաս եկող ազդակներին, ապա, Ոսկանյանի կարծիքով, ակնհայտ է, որ այստեղ չափազանց կարևոր է Թուրքիայի դերակատարության նվազումը, որովհետև վերջինս փորձում էր արմատավորվել Աֆղանստանում հատկապես ՆԱՏՕ–ի ուժերի դուրսբերումից հետո Քաբուլի օդակայանի վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու տեսքով, ինչին թալիբները կտրականապես դեմ են և արդեն իսկ հայտարարել են, որ թուրքերը պետք է դուրս գան Աֆղանստանից։
Ոսկանյանի դիտարկմամբ` այստեղ պետք է ուշադրություն դարձնել նաև ադրբեջանական ներգրավվածությանը, որովհետև այս պահին թուրքական զորամիավորումները,  որոնց կազմում կան նաև ադրբեջանցիներ, դեռ մնում են Քաբուլի օդանավակայանում, և ՆԱՏՕ–ի կողմից աֆղանական մատակարարումները հաճախ իրականացվում էին հենց Ադրբեջանի օդային տարածքն օգտագործելով, բայց հիմա Ադրբեջանը փաստացի զրկվում է ԱՄՆ–ի և նատօյական Արևմուտքի կողմից իր նկատմամբ հետաքրքրվածությունից։
Ուզբեկստանի ՀՕՊ–ը Աֆղանստանի ՌՕՈւ–ին պատկանող ինքնաթիռ է խոցել. ՊՆ
Բացի այդ, դադարում է գործել նաև, այսպես կոչված, Լաջվարդի միջանցքը, որով Թուրքիան Վրաստանով, Ադրբեջանով, Կասպից ծովով և Թուրքմենաստանով կապ էր հաստատում Աֆղանստանի հետ։
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվեց վերջին շաբաթների ընթացքում, երբ թալիբները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա («Թալիբան» շարժումը ՌԴ–ում ահաբեկչական խմբավորում է ճանաչվել և արգելված է)։ Կիրակի օրը ԶԼՄ–ները հայտնեցին, որ թալիբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը։ Նույն օրն ավելի ուշ գրոհայինները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ առել նախագահի նստավայրը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իր հերթին հայտարարեց, որ երկիրը լքել է արյունահեղությունը կանխելու համար։ Կիրակի լույս երկուշաբթի գիշերը «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Նաիմն էլ հայտարարեց, որ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն