https://armeniasputnik.am/20210816/arman-tatoyani-mijnordutyamb-zinvory-virahatvele-28683154.html
Արման Թաթոյանի միջնորդությամբ զինվորը վիրահատվել է
Արման Թաթոյանի միջնորդությամբ զինվորը վիրահատվել է
Դիմումատուի պնդմամբ՝ իր որդու առողջական խնդիրներին ծառայության վայրում հնարավոր չէ տրամադրել պատշաճ բժշկական օգնություն, քանի որ առկա չեն բժիշկ-մասնագետներ և... 16.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-16T14:29+0400
2021-08-16T14:29+0400
2021-08-16T14:30+0400
հասարակություն
հայաստան
զինվոր
վիրահատություն
արման թաթոյան
հհ միպ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0a/1c/25097537_0:88:1600:988_1920x0_80_0_0_4010429306339270be2d2b67618e52a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի -Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությամբ ծառայության մեջ գտնվող զինվորը վիրահատվել է։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը։Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` որդու առողջական բոլոր խնդիրների համար բժշկական հետազոտություններ ու բուժում տրամադրելուն աջակցելու խնդրանքով:Զինվորի մայրը դիմումով նշել է, որ իր որդին 2020 թվականի ամառային զորակոչին բժշկական հետազոտությունների ու փորձաքննության հիման վրա սահմանափակումով պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար և զորակոչվել ՀՀ զինված ուժեր:«Դիմումատուն նշել է, որ որդին ունի առողջական մի շարք խնդիրներ: Ըստ նրա՝ առողջական խնդիրների կապակցությամբ որդուն վիրահատություն իրականացնելու ցուցում է տրվել, սակայն մարտական գործողություններ սկսվելու պատճառով վիրահատությունը չի իրականացվել»,–գրել է պաշտպանը:Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ մարտական գործողություններին մասնակցելուց հետո որդու առողջական վիճակը վատթարացել է: Նա նաև ունի բարձր ջերմություն, հազ, մշտական թուլություն:«Դիմումատուի պնդմամբ՝ նշված առողջական խնդիրների կապակցությամբ ծառայության վայրում հնարավոր չէ զինվորին տրամադրել պատշաճ բժշկական օգնություն, քանի որ առկա չեն բժիշկ-մասնագետներ և համապատասխան գործիքակազմ»,–գրել է պաշտպանը:Ադրբեջանական հենակետերը պետք է հեռացվեն բնակավայրերի մոտից. Արցախի ՄԻՊ–ը` սպառնալիքի մասինԲողոքում բարձրացված հարցի կապակցությամբ պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ առաջարկելով ստուգել զինվորի ընթացիկ առողջական վիճակը, ստուգման արդյունքներով պայմանավորված՝ միջոցներ ձեռնարկել նրա առողջական բոլոր խնդիրների կապակցությամբ բժշկական հետազոտություններ իրականացնելու ու բուժում տրամադրելու ուղղությամբ:Ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում. Արման ԹաթոյանՊաշտպանության նախարարությունից ստացված պատասխանի համաձայն՝ զինվորը մասնագիտական հետազոտման և բուժման նպատակով տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և բժիշկ մասնագետների խորհրդատվությունները:Արդյունքում, զինվորը վիրահատվել է։
https://armeniasputnik.am/20210815/adrbejanakan-zinvac-ujer-krakocner-en-ardzakel-aravus-gyuxi-uxxumtyamb-mip-28678961.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0a/1c/25097537_0:0:1424:1068_1920x0_80_0_0_eeef70118d2eb1e86b75ba68935aea75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, զինվոր, վիրահատություն, արման թաթոյան, հհ միպ
հասարակություն , հայաստան, զինվոր, վիրահատություն, արման թաթոյան, հհ միպ
Արման Թաթոյանի միջնորդությամբ զինվորը վիրահատվել է
14:29 16.08.2021 (Թարմացված է: 14:30 16.08.2021) Դիմումատուի պնդմամբ՝ իր որդու առողջական խնդիրներին ծառայության վայրում հնարավոր չէ տրամադրել պատշաճ բժշկական օգնություն, քանի որ առկա չեն բժիշկ-մասնագետներ և համապատասխան գործիքակազմ։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի -Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությամբ ծառայության մեջ գտնվող զինվորը վիրահատվել է։ Տեղեկությունը
Facebook–ի իր էջում հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը։
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` որդու առողջական բոլոր խնդիրների համար բժշկական հետազոտություններ ու բուժում տրամադրելուն աջակցելու խնդրանքով:
Զինվորի մայրը դիմումով նշել է, որ իր որդին 2020 թվականի ամառային զորակոչին բժշկական հետազոտությունների ու փորձաքննության հիման վրա սահմանափակումով պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար և զորակոչվել ՀՀ զինված ուժեր:
«Դիմումատուն նշել է, որ որդին ունի առողջական մի շարք խնդիրներ: Ըստ նրա՝ առողջական խնդիրների կապակցությամբ որդուն վիրահատություն իրականացնելու ցուցում է տրվել, սակայն մարտական գործողություններ սկսվելու պատճառով վիրահատությունը չի իրականացվել»,–գրել է պաշտպանը:
Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ մարտական գործողություններին մասնակցելուց հետո որդու առողջական վիճակը վատթարացել է: Նա նաև ունի բարձր ջերմություն, հազ, մշտական թուլություն:
«Դիմումատուի պնդմամբ՝ նշված առողջական խնդիրների կապակցությամբ ծառայության վայրում հնարավոր չէ զինվորին տրամադրել պատշաճ բժշկական օգնություն, քանի որ առկա չեն բժիշկ-մասնագետներ և համապատասխան գործիքակազմ»,–գրել է պաշտպանը:
Բողոքում բարձրացված հարցի կապակցությամբ պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ առաջարկելով ստուգել զինվորի ընթացիկ առողջական վիճակը, ստուգման արդյունքներով պայմանավորված՝ միջոցներ ձեռնարկել նրա առողջական բոլոր խնդիրների կապակցությամբ բժշկական հետազոտություններ իրականացնելու ու բուժում տրամադրելու ուղղությամբ:
Պաշտպանության նախարարությունից ստացված պատասխանի համաձայն՝ զինվորը մասնագիտական հետազոտման և բուժման նպատակով տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և բժիշկ մասնագետների խորհրդատվությունները:
Արդյունքում, զինվորը վիրահատվել է։