https://armeniasputnik.am/20210816/hh-n-gnahatume-urugvayi-dirqoroshumy-artsaxi-dem-agresiayi-hartsum-28681734.html
ՀՀ–ն գնահատում է Ուրուգվայի դիրքորոշումն Արցախի դեմ ագրեսիայի հարցում. Գրիգորյան
ՀՀ–ն գնահատում է Ուրուգվայի դիրքորոշումն Արցախի դեմ ագրեսիայի հարցում. Գրիգորյան
Հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Գրիգորյանը նշեց, որ Բուստիժոն մի շարք հանդիպումներ է ունենալու իր այցի շրջանակներում, որոնց ժամանակ... 16.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-16T12:49+0400
2021-08-16T12:49+0400
2021-08-16T13:11+0400
հայաստան
ուրուգվայ
արմեն գրիգորյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/10/28681006_0:0:1600:901_1920x0_80_0_0_1f130a3bd3740b3c1b70f7e49873afa0.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Պատերազմի հետևանքները դեռևս ամբողջովին չեն հաղթահարվել` Հայաստանն ու Արցախը բախվում են անվտանգային խնդիրների։ Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը։«Հայաստանը գնահատում է Արցախի դեմ ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը։ Ի թիվս այլոց, Ուրուգվայի օրենսդիր մարմինը դատապարտել է Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի վարձկանների ներգրավվումը և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման, քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը»,–ասաց Գրիգորյանը։Նրա խոսքով` պատերազմից հետո, սակայն, դեռևս չեն հայրենադարձվել հայ ռազմագերիներն ու քաղաքացիական պատանդները։ Այս պարագայում, ըստ Գրիգորյանի, Հայաստանը շարունակում է ապավինել իր բարեկամ երկրների և Ուրուգվայի համերաշխությանը։Նա հավելեց նաև, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Գրիգորյանը նշեց, որ Բուստիժոն մի շարք հանդիպումներ է ունենալու իր այցի շրջանակներում, որոնց ժամանակ կքննարկվեն տնտեսական փոխգործակցության հարցեր։«Մեր երկրում Հայոց ցեղասպանությանը վերաբերվում են որպես սեփական խնդրի». Ուրուգվայի նախագահԳրիգորյանը հայտնեց նաև, որ հաջորդ տարի Հայաստանն ու Ուրուգվայը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։Ուրուգվայը որոշել է դեսպանություն բացել Հայաստանում. Ֆրանսիսկո Բուստիժո
https://armeniasputnik.am/20210816/hayastani-ev-urugvayi-artgorcnaxararutyunneri-ghekavarner-handipel-en-28681472.html
ուրուգվայ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/10/28681006_174:0:1597:1067_1920x0_80_0_0_37cf82c435536e723b3a84c559e7027f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ուրուգվայ, արմեն գրիգորյան
հայաստան, ուրուգվայ, արմեն գրիգորյան
ՀՀ–ն գնահատում է Ուրուգվայի դիրքորոշումն Արցախի դեմ ագրեսիայի հարցում. Գրիգորյան
12:49 16.08.2021 (Թարմացված է: 13:11 16.08.2021) Հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Գրիգորյանը նշեց, որ Բուստիժոն մի շարք հանդիպումներ է ունենալու իր այցի շրջանակներում, որոնց ժամանակ կքննարկվեն տնտեսական փոխգործակցության հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Պատերազմի հետևանքները դեռևս ամբողջովին չեն հաղթահարվել`
Հայաստանն ու Արցախը բախվում են անվտանգային խնդիրների։ Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանը գնահատում է Արցախի դեմ ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը։ Ի թիվս այլոց, Ուրուգվայի օրենսդիր մարմինը դատապարտել է Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի վարձկանների ներգրավվումը և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման, քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` պատերազմից հետո, սակայն, դեռևս չեն հայրենադարձվել հայ ռազմագերիներն ու քաղաքացիական պատանդները։ Այս պարագայում, ըստ Գրիգորյանի, Հայաստանը շարունակում է ապավինել իր բարեկամ երկրների և Ուրուգվայի համերաշխությանը։
Նա հավելեց նաև, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Գրիգորյանը նշեց, որ Բուստիժոն մի շարք հանդիպումներ է ունենալու իր այցի շրջանակներում, որոնց ժամանակ կքննարկվեն տնտեսական փոխգործակցության հարցեր։
Գրիգորյանը հայտնեց նաև, որ հաջորդ տարի Հայաստանն ու Ուրուգվայը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։