Ի նշանավորում հայ-հնդկական հարաբերությունների. Երևանում բացվել է Մահաթմա Գանդիի արձանը

© Photo : official site of MESCS of RAПосол Индии в Армении Кишан Дан Джал на торжественной церемонии открытия памятника Махатме Ганди в парке Буэнос-Айрес (16 августа 2021). Еревaн
Посол Индии в Армении Кишан Дан Джал на торжественной церемонии открытия памятника Махатме Ганди в парке Буэнос-Айрес (16 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Ապրիլին Երևան քաղաքի 61-ամյա բնակիչը բենզին էր լցրել Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից զբոսայգում գտնվող Մահաթմա Գանդիի արձանի պատվանդանի փոսի մեջ, այրել և դեպքի վայրից դիմել փախուստի։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգու տարածքում (Հալաբյան և Մարգարյան փողոցների հատված) այսօր տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
© Photo : official site of MESCS of RAТоржественная церемония открытия памятника Махатме Ганди в парке Буэнос-Айрес (16 августа 2021). Еревaн
Торжественная церемония открытия памятника Махатме Ганди в парке Буэнос-Айрес (16 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Торжественная церемония открытия памятника Махатме Ганди в парке Буэнос-Айрес (16 августа 2021). Еревaн
Երևանում բացվել է Մահաթմա Գանդիի արձանը
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը:
«Հայ-հնդկական պատմական առնչությունները խորը արմատներ ունեն: Շատ վաղ ժամանակներից հայերը Հնդկաստանում լայն գործունեություն են ծավալել գրահրատարակչության, տնտեսության, առևտրի ոլորտներում: Եվ այս միջոցառումը այդ հարաբերությունների կայունության և առաջընթացի վկայությունն է: Մահաթմա Գանդիի արձանի տեղադրումը Երևանում ընդունեք որպես հայ ժողովրդի հարգանքի տուրք հնդիկ ժողովրդի պատմության հանդեպ»,- մեծանուն գործչի արձանի բացման կապակցությամբ գործընկերներին շնորհավորել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
© Photo : official site of MESCS of RAТоржественная церемония открытия памятника Махатме Ганди в парке Буэнос-Айрес (16 августа 2021). Еревaн
Торжественная церемония открытия памятника Махатме Ганди в парке Буэнос-Айрес (16 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Торжественная церемония открытия памятника Махатме Ганди в парке Буэнос-Айрес (16 августа 2021). Еревaн
Երևանում բացվել է Մահաթմա Գանդիի արձանը
Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն ու դեսպան Կիշան Դան Դեվալը շնորհակալություն են հայտնել հնդիկ առաջնորդի արձանը Երևանում տեղադրելու որոշման համար:
Հավելենք, որ երեկ նշվում էր Հնդկաստանի անկախության օրը։
Հիշեցնենք, որ 2021-ն ապրիլի 24-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Երևան քաղաքի 61-ամյա բնակիչը՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, բենզին էր լցրել Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից զբոսայգում գտնվող Մահաթմա Գանդիի արձանի պատվանդանի փոսի մեջ, այրել և դեպքի վայրից դիմել փախուստի։ Տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала