00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկը 4 անչափահասի հայր էր, մյուսը` 21 տարեկան. մանրամասներ` փայտով բարձված մեքենայի վթարից

© Sputnik / Илья НаймушинЛесовоз, гружёный необработанной древесиной
Лесовоз, гружёный необработанной древесиной - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Լոռու մարզում ձորը գլորված մեքենայի մեջ եղած փայտն օրինական չի եղել։ Ողբերգական վթարից մահացածներին կհուղարկավորեն վաղը։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik, Կարինե Հարությունյան. Լոռու մարզում դժբախտ պատահարի հետևանքով մահացած երկու տղամարդիկ էլ Թումանյան համայնքի Մարց գյուղից են` 35 և 21 տարեկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Թումանյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանը։
Հայտնել էինք, որ ոստիկաններն օգոստոսի 14-ի երեկոյան նկատել են փայտով բեռնված մի մեքենա և փորձել են կանգնեցնել այն, որպեսզի ստուգեն։ Սակայն վարորդը սկսել է ավելի արագ վարել մեքենան, ինչի հետևանքով դուրս է եկել ճանապարհից ու Լորուտ-Մարց հատվածում գլորվել ձորը. 2  անձ մահացել է։ Դրանից հետո դեպքի վայրում անհայտ անձինք ոստիկաններին ծեծել են` նրանց մեղադրելով կատարվածում։ Հարուցվել է քրեական գործ` 4 անձ ձերբակալվել է ոստիկաններին ծեծելու, նրանց մեքենան այրելու համար։
Трактор на трассе M14 - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2021
Լոռու մարզի Շնող գյուղի մոտ տրակտոր է շրջվել. կա 2 զոհ
«Մահացածներից մեկը Հովհաննեսն է` 4 անչափահաս երեխա ունի, իսկ մյուսը` Վահրամը, ամուսնացած չէր` 21 տարեկան է։ Երկուսն էլ սոցիալապես լավ պայմաններում չեն ապրում, այսինքն` մեզ մոտ մի քանիսն են լավ ապրում, իսկ մյուսների վիճակը միջինից ցածր է։ Երկուսն էլ հիմնական աշխատանք չեն ունեցել` գյուղում հիմնականում անասնապահությամբ ու հողագործությամբ ենք զբաղվում, էլի»,-ասաց Մխիթարյանը։
Նրա խոսքով` երկու տղամարդիկ էլ շատ լավ ընտանիքից են. ասում է` «էնպես չի` մահացել են և հիմա դրա համար է լավ բաներ ասում»։ Գյուղում բոլորն իրար ճանաչում են` որևէ մեկը վատ բան ասել չի կարող այդ ընտանիքների մասին։ 
Ի դեպ, Մարց համայնքից է նաև ձորն ընկած մեքենայի մեջ եղած երրորդ անձը, որին հաջողվել է դուրս գալ մեքենայից։ Մխիթարյանը նշում է` կարճ ժամանակով տեսել է նրան` Սամվելին, որը լուրջ վնասվածքներ չունի, բայց վախեցած է։ Համայնքի ղեկավարի խոսքով` Սամվելը 40-ն անց է, նրա որդին պատերազմի մասնակից է։
«Էս երեքն իրար բարեկամներ չեն, ուղղակի նույն գյուղից են։ Բացի այդ, 4 անձինք, որոնք ձերբակալվել են ոստիկաններին ծեծելու համար, նույնպես մեր համայնքից են` բոլորն են համագյուղացի են։ Փոքր գյուղ է` բոլորս դիմացինի վշտով տխրող, երջանկությամբ ուրախացող մարդիկ ենք»,–ասում է Մխիթարյանը և հավելում` մահացածների հուղարկավորությունը կլինի վաղը։
Անդրադառնալով փայտի խնդրին` համայնքի ղեկավարը նշում է, որ ըստ պետական չափորոշիչների` որոշակի քանակությամբ վառելափայտ տրամադրվում է գյուղացիներին։ Սակայն, մյուս կողմից, ձմեռն իրենց մոտ խիստ է լինում և տրամադրվող փայտի քանակը, բնականաբար, բավարար չի։
Քննչական կոմիտեի լրատվական վարչությունից էլ դեպքի առնչությամբ հայտնեցին` մեքենայի մեջ եղած անտառափայտն օրինական չի եղել։ Իսկ ինչ վերաբերում է ոստիկաններին, ապա նրանցից որևէ մեկը չի հոսպիտալացվել` տուժած ոստիկանների առողջական վիճակը լավ է։
Մեկուկես ժամում Լոռու մարզում հայտնաբերվել է փայտանյութով բեռնված 19 մեքենա
Բնապահպան, «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը կարծում է, որ պետք է մեխանիզմներ մտածել գյուղացիների ձմռան փայտի խնդիրը լուծելու համար։ Նա վստահեցնում է` գյուղացին ոչ թե անտառ է մտնում, որ վնասի, այլ որովհետև ջեռուցման խնդիր ունի։
«Գյուղացին անտառ կմտնի, եթե իրեն պետք է տաքացնել իր տունը` անկախ այն հանգամանքից` դա լա՞վ, թե՞ վատ է անտառի համար։ Գյուղացիների համար պետք է ծրագրեր իրականացվեն, նրանց սոցիալական խնդիրները լուծվեն։ Մարզպետարաններին եթե հարցնենք` ինչ ծրագիր են մշակել և առաջարկել գյուղացիներին` դժվար թե ինչ-որ պատասխան ստանաք»,–ասում է նա։
Фура на трассе H32 - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Ապօրինի փայտանյութի տեղափոխման ու որսագողության դեպքեր են գրանցվել
Բնապահպանի խոսքով` շատերը նաև անտառ են մտնում, որպեսզի փայտը վաճառեն ու գումար ստանան. գաղտնիք չէ, որ գյուղացու ձեռքին գումար չկա։ Սակայն հարցն այն է, որ մեր անտառները, ըստ Զառաֆյանի, առանց այն էլ լավ վիճակում չեն, իսկ անտառահատումները կարող են աղետալի հետք թողնել անտառային գոտու վրա։
Զառաֆյանը նշում է` ըստ հաշվարկների տարեկան 1 մլն խմ փայտի կարիք կա Հայաստանում, այսինքն` այդքան հատում է իրականացվում, չնայած այդ մասին չենք այդպես էլ չի խոսվում։  Նա ահազանգում է` մեր անտառները կամաց–կամաց կրճատվում են, իսկ դրանց հասանելի մասը վաղուց հատված է։
«Հիմա հատումներ են անում միայն դժվարանցանելի վայրերից, և դեռ հայտարարում են, որ նոր ճանապարհներ են սարքելու անտառներում` ասես չիմանալով, որ ինչքան նոր ճանապարհներ բացվեն, այնքան անտառներն ավելի շատ են հատվելու, մարդկանց ձեռքը հասնելու է նաև այդ տեղերին»,–ասում է նա։
Զառաֆյանը հավելում է նաև, որ անտառահատումների ամենամեծ ծավալները տեղի են ունենում սեպտեմբերի 1-ից ընդառաջ, երբ մարդկանց անհրաժեշտ է որոշակի գումար իրենց երեխաներին դպրոց ճանապարհելու համար։
Հայաստանում 18,7 միլիոն դոլարի ներդրում կարվի անտառային նոր տարածքներ հիմնելու համար
Հիշեցնենք, որ Լոռու մարզում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանությունը) և 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը)։
Լրահոս
0