Ծովագյուղի մոտակայքում ավտոմեքենան բախվել է վագոն-տնակին. վարորդը տեղում մահացել է

© Sputnik / Andranik GhazaryanՇտապօգնության ավտոմեքենա
Շտապօգնության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ․ Թ․-ի դին, այնուհետև հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Ծովագյուղի մոտակայքում գրանցված ավտովթարի հետևանքով 67–ամյա վարորդը տեղում մահացել է։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է օգոստոսի 15-ին, ժամը 23:02-ին։ Տեղեկացրել են, որ Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Село Бавра, Ширак - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
2 երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանային գոտում
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ-ին «Lada 110» (վարորդ՝ Ռ․ Թ․, 1954 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել վագոն-տնակին․ Ռ․ Թ․-ն տեղում մահացել է։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ․ Թ․-ի դին, այնուհետև հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է, բայց անձրևներ են սպասվում. եղանակի տեսություն
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала