Արցախի փրկարարները ևս 2 աճյուն են հայտնաբերել Ջրականի շրջանում

© Photo : Facebook / ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աճյունները կտեղափոխվեն Հայաստան։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի Հայաստանում դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ։
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1636 աճյուն։
«Աշխարհն էլ ինձ տան` որդուս չի փոխարինի». 2 մեդալը ձեռքին կանգնած տղամարդու նկարի հետքերով
Լրահոս
0