00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Գևորգյանը «թույլ չտվեց» իրեն բերման ենթարկել

© Sputnik / Aram NersesyanАрмен Геворгян на заседании Парламента (4 августа 2021). Еревaн
Армен Геворгян на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
Բաժանորդագրվել
Դատական նախորդ նիստին ներկայացել էր միայն Ռոբերտ Քոչարյանը, քանի որ Արմեն Գևորգյանը` որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, մասնակցում էր խորհրդարանի նիստին։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է գործարար Սիլվա Համբարձումյանի գործով դատավարությունն ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի։
Роберт Кочарян в зале Шенгавитского суда (2 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորին ԱԱԾ-ն հարցաքննել է. «Ժողովուրդ»
Դատական նիստին ներկա են և՛ Ռոբերտ Քոչարյանը և՛ Արմեն Գևորգյանը։
Դատական նախորդ նիստին ներկայացել էր միայն Քոչարյանը, քանի որ Գևորգյանը` որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, մասնակցում էր խորհրդարանի նիստին։ Դատարանը, սակայն, Արմեն Գևորգյանի բացակայությունն անհարգելի էր համարել` բավարարելով Արմեն Գևորգյանին դատական հաջորդ նիստին բերման ենթարկելու միջնորդությունը, որը ներկայացրել էր մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։
Դատավոր Դանիբեկյանը հայտարարել էր, որ պետք է միջոցներ ձեռնարկել հաջորդ դատական նիստին Արմեն Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար։
Դատախազն ասաց` ինչպես պետք է բերման ենթարկվի պատգամավոր Արմեն Գևորգյանը
Ի դեպ, Գևորգյանն այսօր առավոտյան ևս մասնակցում էր խորհրդարանի արտահերթ նիստին։ Բայց ԱԺ նիստի ընդմիջմանը ներկայացավ դատարան` թույլ չտալով, որ բանը հասնի իրեն բերման ենթարկելուն։
Судья Альвина Гюлумян у Конституционного Суда (26 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Կառավարությունը Ալվինա Գյուլումյանին 16.9 մլն դրամ կվճարի. դատարանը բավարարել է հայցը
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստել է, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008–ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։
Ըստ մեղադրական եզրակացության` Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը Հայաստանում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Լրահոս
0