Երասխ գյուղի մոտ՝ սահմանային տարածքում, հրդեհ է բռնկվել

© Photo : press office of the SCRВ Армении пожарные расчеты ЮВО и МЧС Армении провели тактико-специальные учения
В Армении пожарные расчеты ЮВО и МЧС Армении провели тактико-специальные учения - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
Հայ-ադրբեջանական սահմանային տարածքում 5 հեկտար խոտածածկ տարածություն է այրվել։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Այսօր կեսօրին Երասխ գյուղի մոտ՝ սահմանային տարածքում, հրդեհ է բռնկվել. տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։
Ситуация у ворот Сотка (27 ноября 2020). Гехаркуник - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
Ադրբեջանցիները կրակել են Սոթքի հայկական դիրքերի վրա. մեկ զինծառայող վիրավորվել է
«Օգոստոսի 17-ին, ժամը 14։14-ին ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտ՝ սահմանային տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 16։54-ին։ Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին նույնպես Երասխ գյուղում՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում, հրդեհ էր բռնկվել։ Հրշեջները ժամեր անց այն մարել էին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала