«Հայաստան» խմբակցությունն ԱԺ–ին առաջարկում է քննարկել սահմանային լարվածության հարցը

© Sputnik / Aram NersesyanДепутаты оппозиционного блока "Айастан" на заседании Парламента (4 августа 2021). Еревaн
Депутаты оппозиционного блока Айастан на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
ԱԺ նիստի մեկնարկին խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց երեկ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հիշատակը։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովին առաջարկում է քննարկել ՀՀ–ի շուրջն ու սահմանային տարածքներում ստեղծված լարվածության հարցը։
Сергей Копыркин с российскими и армянскими пограничниками Араратского погранотряда Пограничного управления ФСБ России на армянской границе (17 августа 2021). Арарат - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Երասխի սահմանապահ ուղեկալ
Առաջարկը խորհրդարանի արտահերթ նիստում հնչեցրեց «Հայաստան» խմբակցության անդամ Սեյրան Օհանյանը։
«Քանի որ այսօր երկու ընթերցումների արանքում ժամանակ ունենք, «Հայաստան» դաշինքն առաջարկում է փակ, գաղտնի, բաց՝ ինչպես դուք կորոշեք, քննարկում կազմակերպել, համապատասխան պատասխանատու անձանց կողմից` հաշվի առնելով այն, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանից։ Քննարկենք իրավիճակը, իմանանք իրականությունն ու մեր հասարակության մտահոգությունները փարատենք»,– ասաց Օհանյանը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանն էլ իր ելույթում շեշտեց, որ Սևանի հարցն, իհարկե, կարևոր է, բայց շատ ավելի կարևոր անվտանգային հարցեր կան։ Նա հիշեցրեց, որ օրերս CNN TURK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել էր նոր պատերազմով, Ռուսաստանից էլ պահանջել էր «սեփական պարտության հետ համակերպված» Հայաստանին զենք չմատակարարել։
Ադրբեջանցիներն այս պահին կրակում են Կութ և Նորաբակ գյուղերի վրա. ՄԻՊ
«Ադրբեջանի այս ագրեսիվ վարքագիծը չի բխում նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից»,– ասաց նա` շեշտելով, որ Հայաստանը պաշտոնական մակարդակով դեռ չի պատասխանել Ալիևի այդ հայտարարություններին։
Ըստ Թևանյանի, Հայաստանի լռությունն Ալիևն ընդունել է իբրև թուլության նշան ու անցել գրոհի, որի արդյունքում ունենք զոհեր ՀՀ սահմաններում։
Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոստացավ նիստի ընդմիջմանը քննարկել Սեյրան Օհանյանի առաջարկը։
Նշենք, որ ԱԺ նիստի մեկնարկին խորհրդարանը Ալեն Սիմոնյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեց երեկ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հիշատակը։
ԱԺ–ն այսօր արտահերթ նիստ է գումարել կառավարության առաջարկով` քննարկելու Սևանից ոռոգման նպատակով հավելյալ ջրառի առաջարկը։
Военная каска  - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Գեղարքունիքի հատվածում սպանված զինվորը մահացու վնասվածքը ստացել է գլխի շրջանում. ՔԿ
Կառավարության նախագծով առաջարկվում է օրենքով սահմանված տարեկան առավելագույն 170 մլն մ³ չափաքանակի փոխարեն այս տարի Սևանից բաց թողնել 245 մլն մ³ ջուր։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց, որ ժամը 18:10-ի սահմանում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում։ Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
Նույն օրը` ժամը 09:50-ի սահմանում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից Երասխի հատվածում մահացու հրազենային վիրավորում էր ստացել նաև ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը։ 
Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала