Ինչպե՞ս արդյունքի հասնենք սպորտում. նախկին նախարարը լուծում է առաջարկում

© Sputnik / Andranik GhazaryanПресс-конференция экс-министра спорта и по делам молодежи, председателя Федерации прыжков в воду Армении Габриэла Казаряна (17 августа 2021). Еревaн
Пресс-конференция экс-министра спорта и по делам молодежи, председателя Федерации прыжков в воду Армении Габриэла Казаряна (17 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
Սպորտի նախկին նախարարի խոսքով` բոլոր մարզաձևերում, որտեղ Հայաստանը ներկայացուցիչ ուներ, հայ մարզիկները արեցին այն, ինչ կարող էին։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Հայաստանի սպորտի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը համարում է, որ Հայաստանի օլիմպիականները կարող էին ավելի շատ մեդալներ վաստակել, բայց կորոնավիրուսը դարձավ հիմնական խոչընդոտը մարզիկների ու օլիմպիական խաղերի կազմակերպիչների համար։
Поединок 1/4 финала по борьбе греко-римского стиля между Карапетом Чаляном (Армения) и Александром Чехиркиным (Россия) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
Մրցավարական կոպիտ սխալ, կամ ինչպես մեդալներից զրկեցին հալ օլիմպիականներին
Տոկիո–2020–ը նախ անցկացվեց մեկ տարի ուշացումով, չէր բացառվում, որ Ճապոնիայի մայրաքաղաքում նախատեսված օլիմպիական խաղերը կարող էին ընդհանրապես չեղարկվել։
«Այսպես ասած օլիմպիական քառամյա ցիկլը կորոնավիրուսի պատճառով դարձավ հնգամյա, բայց մարզիկները դրանից չշահեցին։ Լրիվ հակառակը` մեր օլիմպիականները այդպես էլ չկարողացան ինչպես հարկն է նախապատրաստվել օլիմպիական խաղերին։ Սակայն եթե գնահատեմ մեր օլիմպիականների ելույթները անբավարարի ու գերազանցի միջև, կասեմ, որ գնահատականը բավարար է։ Իհարկե կարող էինք շատ մեդալներ վաստակել, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ճիշտ է, Ռիո–2016–ում ունեինք ավելի լավ արդյունք, բայց Լոնդոն–2012–ից ավելի հարուստ ավարով վերադարձանք»,– Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Ղազարյանը։
Մրցավարական սխալները, որոնք խանգարեցին հայ ըմբիշներին ավելի բարձր արդյունքի հասնելու ճանապարհին, նախկին նախարարը ծայրահեղ չի համարում, քանի որ մրցավարությունը միշտ է սխալներ թույլ տվել, ու նման դեպքեր էլի լինելու են։
«Սխալներից տուժել են ոչ միայն մեր մարզիկները, այլ շատ այլ երկրներ ներկայացնող մարզիկներ նույնպես չեն հասել իրենց նպատակին մրցավարական սխալ որոշումների պատճառով»– ընդգծեց նա։
Ղազարյանի խոսքով`ամենակարևորը այն էր, որ Հայաստանը ներկայացնող բոլոր մարզիկները օլիմպիական կարգախոսին համապատասխան չէին մասնակցում խաղերին։
«Այսինքն` կարևորը միայն մասնակցությունը չէր։ Բոլոր մարզաձևերում էլ, որտեղ ունեինք մեր ներկայացուցիչը, հայ մարզիկները արեցին այն, ինչ կարող էին։ Մենք պետք է հետևողական լինենք ոչ միայն այն մարզաձերին, որոնցում օլիմպիական խաղերի մասնակից ենք ունեցել, այլ պետք է պետական աջակցության պայմաններում շարունակենք այն գործը, որը եղել է նույնիսկ նախկին ԽՍՀՄ տարիներին։ Գիտահետազոտական ինստիտուտներ էին աշխատում սպորտում արդյունքները բարելավելու համար։ Պետք է համակարգային մոտեցում ունենանք, որպեսզի երեք տարի անց Փարիզում կամ յոթ տարի անց Լոս Անջելեսում կարողանանք մեր նվաճումներ շարունակական դարձնել կամ բարելավել»,– նշեց Ղազարյանը։
Նա համոզված է, որ առանց պետական աջակցության սպորտի զարգացումը Հայաստանում հնարավոր չէ կամ շատ դժվար է իրականացնել։ Նախկին նախարարը սխալ մոտեցում է համարում մարզաձևերի զարգացումը միայն ֆեդերացիաների ու օլիմպիական կոմիտեի ուսերին թողնելը։ Ղազարյանի խոսքով` առաջիկա օլիմպիական խաղերում մեր անվանի մարզիկների կողքին նոր օլիմպիական հաջողություններ ապահովելու համար արդեն երեկ պետք էր մտածել պատանի մարզիկների մասին։
Рефери объявляет победителя поединка между боксерами Аргишти Акопяном (Армения) и Омаром Серином (Турция) на Чемпионат по боксу среди подростков 2021 (16 августа 2021). Босния и Герцеговина - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Ֆանտաստիկ հաղթանակ. հայ մարզիկը երկու անգամ նոկդաունի ենթարկեց թուրք մրցակցին
«Մենք ունենք օլիմպիական հերթափոխի երկու քոլեջ Երևանում և Գյումրիում։ Երկուսն էլ շատ լավ աշխատում են ու ամեն ինչ անում նոր տաղանդներ հայտնաբերելու ու մեր օլիմպիական հավաքականը առաջիկա խաղերում նոր անուններով համալրելու համար։ Բայց միայն այս երկու կրթօջախներով առաջ շարժվելը շատ դժվար կլինի։ Պետք է համակարգային ու գլոբալ մոտեցում գործող բոլոր մարզադպրոցների ու մարզական կրթօջախների համար»,–ասաց նա։
Ամառային հերթական օլիմպիական խաղերը կայանալու են 2024 թվականին Փարիզում։ Այսինքն` հիմա էլ մարզիկները նախապատրաստվելու են եռամյա ցիկլով։ Առաջիկա օլիմպիական խաղերին պետք է նախապատրաստվել արդեն հիմա։ Թե ինչ արդյունքների կհասնենք Փարիզում, հիմա հնարավոր չէ ասել, բայց Հայաստանը հաստատ ունի տաղանդավոր մարզիկներ շատ մարզաձևերում, նրանց պետք է ապահովել ընդամենը նախապատրաստական փուլերով ու մարզվելու լավ հնարավորություններ ստեղծել նրանց համար։
Հիշեցնենք` Տոկիոյի օլիմպիական խաղերին Հայաստանը մասնակցեց 17 մարզիկներով։ Մեր օլիմպիական հավաքականը մեդալների հավաքածուով` 2 արծաթ և 2 բրոնզ, 206 երկրների ցանկում զբաղեցրեց 69–րդ հորիզոնականը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала