https://arm.sputniknews.ru/20210817/insult-ev-toqaborb-axtoroshmamb-hivandanoc-texapoxvackin-xexdamah-er-arvel-28696641.html
«Ինսուլտ և թոքաբորբ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված կինը խեղդամահ էր արվել. ՔԿ
«Ինսուլտ և թոքաբորբ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված կինը խեղդամահ էր արվել. ՔԿ
Sputnik Արմենիա
Դիահերձարան տեղափոխվելուց 24 ժամ անց կնոջ պարանոցի շրջանում ի հայտ են եկել կապտուկներ: 17.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-17T15:03+0400
2021-08-17T15:03+0400
2021-08-17T14:59+0400
հայաստան
պատահարներ
սպանություն
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/2229/66/22296679_0:0:1600:901_1920x0_80_0_0_ee7a2cb34e9a946b0d1e17b274e53a5a.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. 2021թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 12:20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ 11.08.2021թ. երեկոյան, «ինսուլտ և թոքաբորբ» ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված 59-ամյա կինը նախօրեին՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, մահացել է, որից հետո՝ դիահերձարան տեղափոխվելուց 24 ժամ անց, պարանոցի շրջանում ի հայտ են եկել կապտուկներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։Դատաբժշկի արձանագրության համաձայն՝ կնոջ մահվան պատճառը հանդիսանում է մեխանիկական շնչահեղձությունը:ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:Նախաքննության ընթացքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Արմավիրի բնակիչ է՝ 23 տարեկան:Պարզվել է նաև, որ դեպքի օրը տուժածի տանը վիճաբանություն է տեղի ունեցել կնոջ և 23-ամյա երիտասարդի միջև, որի ժամանակ երիտասարդը բռունցքներով մի քանի անգամ հարվածել է կնոջ դեմքին և գլխին, այնուհետև պարանոցին եղած թելը, որից կախված է եղել բանալի, ձգել է նրա պարանոցին, իսկ երբ զգացել է, որ կինը չի շնչում, հեռացել է:Սպանություն դատապարտյալների հիվանդանոցում. կալանավորը սպանել է մեկ այլ կալանավորիԵրիտասարդը ձերբակալվել է 59-ամյա կնոջ սպանության կասկածանքով:Նախաքննությունը շարունակվում է:
https://arm.sputniknews.ru/20210811/dajan-spanutyun-yerevanum-28632867.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2229/66/22296679_152:0:1572:1065_1920x0_80_0_0_ebfd78ecd1f70275445d40f06bf92dcd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, պատահարներ, սպանություն, հհ քննչական կոմիտե
հայաստան, պատահարներ, սպանություն, հհ քննչական կոմիտե
«Ինսուլտ և թոքաբորբ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված կինը խեղդամահ էր արվել. ՔԿ
Դիահերձարան տեղափոխվելուց 24 ժամ անց կնոջ պարանոցի շրջանում ի հայտ են եկել կապտուկներ:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. 2021թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 12:20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ 11.08.2021թ. երեկոյան, «ինսուլտ և թոքաբորբ» ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված 59-ամյա կինը նախօրեին՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, մահացել է, որից հետո՝ դիահերձարան տեղափոխվելուց 24 ժամ անց, պարանոցի շրջանում ի հայտ են եկել կապտուկներ: Այս մասին հայտնում են
ՀՀ քննչական կոմիտեից։
Դատաբժշկի արձանագրության համաձայն՝ կնոջ մահվան պատճառը հանդիսանում է մեխանիկական շնչահեղձությունը:
ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Նախաքննության ընթացքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Արմավիրի բնակիչ է՝ 23 տարեկան:
Պարզվել է նաև, որ դեպքի օրը տուժածի տանը վիճաբանություն է տեղի ունեցել կնոջ և 23-ամյա երիտասարդի միջև, որի ժամանակ երիտասարդը բռունցքներով մի քանի անգամ հարվածել է կնոջ դեմքին և գլխին, այնուհետև պարանոցին եղած թելը, որից կախված է եղել բանալի, ձգել է նրա պարանոցին, իսկ երբ զգացել է, որ կինը չի շնչում, հեռացել է:
Երիտասարդը ձերբակալվել է 59-ամյա կնոջ սպանության կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: