Կորած մանկության հետքերով. Օլեսյա Գորշկովան փնտրում է հայ ընկերներին ու իրեն ճանաչողներին

© Sputnik / Անցնել ֆոտոբանկСпитакское землетрясение
Спитакское землетрясение - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
Սպիտակի երկրաշարժից 33 տարի անց էլ կան մարդիկ, որոնք դեռ փորձում են գտնել հարազատներին, ընկերներին: Ալիսան՝ Օլեսյա Գորշկովան, դիմել է Sputnik Արմենիային՝ հույս փայփայելով, որ խմբագրության միջոցով ինչ–որ բան կարող է պարզել իր մասին:
Օլեսյա Գորշկովան, որը շուրջ 20 տարի ապրում է արտասահմանում, երկարատև բացակայությունից հետո Հայաստան է եկել` երկրաշարժից հետո իրեն հյուրընկալած ու երկրորդ մայր դարձած Ռուզաննայի քառասունքին մասնակցելու։ Եկել է ոչ միայն արյունակցական որևէ կապ չունեցող, բայց ամենամտերիմ ու հարազատ դարձած կնոջ գերեզմանին ծաղիկներ խոնարհելու, այլև իր իսկական մոր գերեզմանը գտնելու ու իր անցյալի մասին ինչ–որ բան իմանալու համար: Նա գրեթե ոչինչ չի հիշում իր մանկությունից։
Художница Анаит Мхитарян с одной из своих сумок с элементами национальной архитектуры - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2021
«Ասում էին` չի ստացվի». Անահիտը Գյումրու հանդեպ սերն արտահայտում է պայուսակներում
11 տարեկան էր, երբ տեղի ունեցավ երկրաշարժը: Հիշում է, որ սովորել է ռուսական դպրոցում, ենթադրում է, որ թիվ 2: «Առաջին ցնցման ժամանակ դպրոցում էինք, երկրորդին նոր կարողացանք դուրս գալ: Երկար ժամանակ դրսում սպասեցինք, շատերի հարազատները եկան, տարան։ Մի քանի երեխաների հետ ես սպասում էի ու սպասում: Ավելի ուշ մի ավտոբուս եկավ ու մեզ, ում հետևից ոչ մեկը չէր եկել, տարավ Կիրովական (այժմ Վանաձոր)»,-պատմում է կինը՝ չհիշելով, թե ում ուղեկցությամբ են Կիրովական գնացել, բայց հիշում է, որ մի քանի օր անց իրենց՝ մոտ 30 երեխա, տարել են Երևան:
Երևանի թիվ 1 օժանդակ դպրոցում էլ նա հանդիպել է հայոց լեզվի ուսուցչուհուն՝ Ռուզաննա Սահակյանին: Ժամանակի ընթացքում Լենինականից Երևան տեղափոխված մյուս երեխաների հարազատները հերթով եկել ու տարել են, միայն նրանց չորսի հետևից ընդհանարապես ոչ ոք չի եկել:
«Նոր տարի պետք է լիներ, ու օժանդակ դպրոցում, որտեղ մենք մնացել էինք, երեխա չէր մնալու: Տիկին Ռուզաննան տնօրինությանը խնդրեց, որ մեզ՝ չորսիս, թողնեն իր տուն տանել: Ու ես մյուս երեք երեխաների հետ Նոր տարին իրենց տանն անցկացրի: Ոչ մեկը չգիտեր՝ ինչ ճակատագիր է մեզ սպասում, ուր են իմ հարազատները: Որևէ մեկն իմ հարցերի պատասխանը չուներ: Նոր տարին անցավ, մյուս երեք երեխաներին էլ տարան, ու ես մնացի մենակ: Փնտրտուքներն իզուր էին. ծնողներս չկային»,-պատմում է Ալիսան։ Ավելի ուշ տիկին Ռուզանային ասել են, որ աղջկա մայրը մահացել է:
© Photo : provided by Alisa (Olesia Gorshkova)Последняя фотография Алисы (Олеси Горшковой) с одноклассниками
Последняя фотография Алисы (Олеси Горшковой) с одноклассниками - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Последняя фотография Алисы (Олеси Горшковой) с одноклассниками
Օլեսյա Գորշկովան երկրաշարժից տուժած այլ երեխաների հետ
Կինը երեխայի հարազատներին գտնելու համար հայտարարություն է տվել թերթերին։ Ամիսներ անց մորական կողմի հարազատները՝ քեռին ու մորաքույրը, եկել են Ռուսաստանից ու գտել Ալիսային, վերցրել նրան ու գնացել Լենինական, գտել մոր գերեզմանը։ Դա առաջին ու վերջին այցն է եղել մոր գերեզմանին:
© Photo : provided by Alisa (Olesia Gorshkova)Алиса (Олеся Горшкова) с другими пострадавшими от землетрясения в России
Алиса (Олеся Горшкова) с другими пострадавшими от землетрясения в России - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Алиса (Олеся Горшкова) с другими пострадавшими от землетрясения в России
Օլեսյա Գորշկովան երկրաշարժից տուժած այլ երեխաների հետ
Տարիներ անց Ալիսան պարզել է, որ մայրիկին հանրակացարանի փլատակների տակից գտել ու թաղել են ընկերուհիները: Գերեզմանից տուն վերադառնալու ճանապարհին Ալիսան, դժգոհելով, որ մորական կողմի հարազատները մայրիկի գերեզմանին ծաղիկ չեն բերել, չի ցանկացել նրանց հետ գնալ ու որոշել է մնալ Երևանում՝ տիկին Ռուզաննայի տանը՝ իրեն հարազատ դարձած կնոջ չորս երեխաների հետ: Հարազատները փորձել են դատական կարգով լուծել հարցը, բայց աղջիկն իմանալով, որ իրեն ուզում են Հայաստանից տանել, փախել է դատարանի դահլիճից: Այդ օրվանից մոր հարազատների հետ կապը կտրվել է: Ուսուցչուհին ստանձնել է Ալիսայի խնամակալությունը ու նրա համար երկրորդ մայր դարձել։ Ալիսան մինչև ամուսնանալը մնացել է այդ ընտանիքում, հետո մեկնել է արտերկիր:
45–ամյա կինը հիմա ամեն ինչ ունի` տուն, ընտանիք, երեք արու զավակ, սակայն հիշողությունից ջնջված հատվածները հանգիստ չեն տալիս իրեն:
© Photo : provided by Alisa (Olesia Gorshkova)Свидетельство о смерти Галины Горшковой
Свидетельство о смерти Галины Горшковой - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Свидетельство о смерти Галины Горшковой
Օլեսյա Գորշկովայի մոր մահվան վկայականըՉգիտի` ինչպես ու ում միջոցով անցյալից իրեն են հասել մի քանի լուսանկարներ, իր ծննդյան վկայականը, մայրիկի մահվան փաստաթուղթը, որում գրված է` ապրել են «Լենշինտրեստի» հանրակացարանում՝ Շիրակացի 2 հասցեում, և մի փաստաթուղթ, որում նշված է, որ մայրը նախ աշխատել է որպես մեքենագրուհի–գործավար, ապա վերամբարձ կռունկի մեքենավար:
Հիմա, երբ կարճ ժամանակով Հայաստանում է, Ալիսան փորձում է ինչ-որ բան իմանալ իր մասին:
© Photo : provided by Alisa (Olesia Gorshkova)Копия трудовой книжки Галины Горшковой
Копия трудовой книжки Галины Горшковой - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Копия трудовой книжки Галины Горшковой
Օլեսյա Գորշկովայի մոր աշխատանքային գրքույկը
Մայրիկի գերեզմանը գտնելու բոլոր փորձերն առայժմ արդյունք չեն տվել. տեղը չի գտնում։ Միայն հիշում է` մայրը թաղված էր այն գերեզմանատանը, որտեղ հուղարկավորել էին նրանց, ում դիակների հետևից հարազատներ չէին եկել: 11–ամյա աղջկա հիշողության մեջ դաջվել է նաև խաչի պատկեր, վրան` թիվ, բայց ինչ թիվ՝ չի հիշում:
© Photo : provided by Alisa (Olesia Gorshkova)Алиса (Олеся Горшкова) с матерью на пляже
Алиса (Олеся Горшкова) с матерью на пляже - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Алиса (Олеся Горшкова) с матерью на пляже
Օլեսյա Գորշկովան մոր հետ
1988 թվականի հուղարկավորության արխիվ չի պահպանվել, գերեզմանների վրա տեղադրված խաչերն էլ վաղուց չկան: «Հասկանում եմ` տարիներ են անցել, ու գերեզմանի տեղը հուշող ոչ մի բան չկա։ Ծաղիկ եմ տարել, դրել այն տարածքում, որտեղ մայրս մահացել է, սիրտս մի փոքր հանգստացել է: Մայրիկիս հարազատների հետ էլ կապ չկա, որ գոնե նրանք ինչ–որ բան ասեին մայրիկիս գերեզմանի մասին: Ասել են, որ մայրիկս թաղել են ընկերուհիները՝ Զոյան ու Տանյան, պատմել են, որ Ոսկանյան Զոյան Լենինականում էր ապրում»,-ասում է Ալիսան ու խնդրում օգնել գտնել մոր ու իր ծանոթներին կամ էլ հայրիկի, որի մասին էլ գրեթե ոչ մի բան չի հիշում: Հոր հետ կապված միակ փաստացի տեղեկությունը Ալիսայի ծննդյան վկայականում գրանցված անուն–ազգանունն է՝ Ալեքսանդր Գորշկով:
Строитель-каменщик с 60-летним стажем Сурен Хачатрян из Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2021
Գյումրու «Զիլ ուստաները», կամ հին ու նոր շինարարների տարբերությունն ըստ Սուրեն Խաչատրյանի
«Միայն հիշում եմ, որ հայրիկիս հաճախ էինք ճանապարհում գնացքով, ու մայրս լաց էր լինում, հետո գալիս էր, ինձ կոնֆետներ էր տալիս։ Միգուցե նաև բաժանված էին։ Ճիշտ է, ծննդականիս մեջ Գորշկով Ալեքսանդր է գրված, բայց լսել ու իմ մեջ տպավորվել է նաև Բարսեղյան Սերգեյ անուն–ազգանունը, հիշում եմ նաև, որ ասում էին, թե հայի ու ռուսի խառնուրդ եմ»,-պատմում է կինը:
Ալիսայի համար հայաստանյան այս այցը հիշարժան է՝ եղել է այն տարածքում, որտեղ ապրել է, վերհիշել մանկության մի դրվագ, թե ինչպես էր խաղում շենքի բակում։
Հուսով է, որ Spunik Արմենիայի օգնությամբ կկարողանա գտնել նաև այն մարդկանց, ովքեր ճանաչում էին իրեն ու մայրիկին, միգուցե նաև հայրն էլ հայտնվի:
Spunik Արմենիան խնդրում է բոլոր նրանց, ովքեր ինչ–որ բան գիտեն Ալիսայի մասին, գրել (anons@armeniasputnik.am) կամ զանգել մեզ (096305999): Ցանկացած տեղեկություն տարիներ անց կվերականգնի Ալիսայի կորցրած մանկության հիշողությունը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն