Կորոնավիրուսային թվերի աճով պայմանավորված` ՀՀ–ում դիմակների վերահսկողությունը խստացվում է

© Sputnik / Aram Nersesyan Транспорт в период пандемии после введения "масочного режима" (18 мая 2020). Еревaн
 Транспорт в период пандемии после введения масочного режима (18 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՍԱՏՄ–ն զգուշացնում է, որ հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայմանավորված` վերահսկողությունը խստացվում է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և դիմակներ դնել փակ տարածքներում: Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փակ տարածությունում դիմակ չդնելու համար 10 000 դրամ տուգանք է սահմանվում։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 357–ով և դարձել 235 171:
Լրահոս
0