Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ո՞վ է ցուցմունք տվել Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի դեմ. փաստաբանը մանրամասներ հայտնեց

© Photo : provided by Edgar AramyanАдвокат Эдгар Арамян
Адвокат Эдгар Арамян - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
Էդգար Արամյանը համոզված է, որ Մենուա Հովսեփյանի ու Իրինա Յոլյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Էդգար Արամյան. «Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»
Գորիսի փոխհամայնքապետներ Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի դեմ ցուցմունք է տվել Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Էդգար Արամյանը։
Նրա խոսքով` Հովսեփյանին և Յոլյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումն արդեն կայացվել է, նրանց ձերբակալել են հենց կալանավորման միջնորդությունը քննելու նպատակով դատարան ներկայացնելու համար։ Օրենսդրական վերջին փոփոխություններից հետո ձերբակալման ձևերից մեկն էլ դա է, այսինքն` նրանց ձերբակալել են, որպեսզի հետագայում մեղադրանք առաջադրեն և կալանքն ընտրեն որպես խափանման միջոց։
«Մենուա Հովսեփյանն ու Իրինա Յոլյանն իհարկե չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ Բոլորս էլ հասկանում ենք, թե սա ինչ է։ Կարծում եմ, որ սա քաղաքական հետապնդում է, որովհետև սովորաբար նման բան չի լինում, երբ քաղաքապետին կալանավորեն, դրանից հետո փորձեն հերթով փոխքաղաքապետներին կալանավորել։ Պարզ չէ, թե դատարանը ինչ որոշում կկայացնի, բայց եթե Գորիսում չլինի ո՛չ քաղաքապետ, ո՛չ տեղակալ, ապա կառավարությունը կայացնում է համապատասխան որոշում, ինչպես օրինակ եղավ Մեղրիի քաղաքապետի պարագայում»,– ասաց փաստաբանը։
Ըստ Արամյանի` ինքը փորձելու է դատարանում պայքարել չարիքի դեմ, և եթե դատարանը տա կալանավորման սանկցիա, ընթացակարգի համաձայն` կանցնի բողոքարկման բոլոր փուլերով։ Նրա համոզմամբ`
Գորիսի փոխհամայնքապետներ Մենուա Հովսեփյանը և Իրինա Յոլյանը ձերբակալվել են այսօր։
Նրանք կասկածվում են առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու մեջ: Իրավապահ մարմինները Հովսեփյանին ու Յոլյանին Գորիսից տեղափոխել են Երևանի Քննչական կոմիտե։
Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։ Կալանավորվել էր նաև Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց ինքնախոստովանական ցուցմունք տալու հիմքով։ Կալանավորված է նաև Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն