https://armeniasputnik.am/20210817/petqe-linel-ushadir-hakarak-depqum-xstoereneq-patasxan-talu-arshak-karapetyan-28703425.html
«Պետք է լինել ուշադիր, հակառակ դեպքում շատ խստորեն եք պատասխան տալու». Արշակ Կարապետյան
«Պետք է լինել ուշադիր, հակառակ դեպքում շատ խստորեն եք պատասխան տալու». Արշակ Կարապետյան
Պաշտպանության նախարարը հայտնել է, որ քաղաքացիները բողոքներ են ներկայացնում ՊՆ մի շարք կառույցների աշխատանքից։ 17.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-17T21:58+0400
2021-08-17T21:58+0400
2021-08-17T22:20+0400
հայաստան
արշակ կարապետյան
բանակ
արցախյան պատերազմ
զինվոր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/11/28703588_0:44:1025:623_1920x0_80_0_0_dfea765b0ac45f999b3f98e9f4b7806f.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը բավականին բողոքներ է ստանում, որ կան քաշքշուկներ քաղաքացիների հետ կապված, որոնք դիմում են զինկոմիսարիատներ և սոցվարչություններ։ Կարապետյանն այս մասին հայտնել է մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ այսօր անցկացված խորհրդակցության ժամանակ` տեղեկանում ենք «Զինուժ մեդիայից»։«Օրինակ, երբ մեկը դիմում է զինկոմիսարիատ, որ հաստատեն` մարդը Մեղրիի զորամասի կազմում մասնակցել է մարտական գործողությունների, և Արարատի զինկոմիսարիատը կարող է ասել, որ Մեղրիի զինկոմից պետք է այդ փաստաթուղթը բերեն։ Իսկ այսօրվա դարում այդ փաստաթուղթը կարելի է ստանալ մի քանի վայրկյանում»,–ասում է նախարարը։Նրա խոսքով` սոցվարչության դիմաց քաղաքացիներն էլ բողոքում են վիրավորներին, պատերազմի մասնակիցներին վերաբերվող փաստաթղթերի տրամադրման առնչությամբ։Պաշտպանության նախարարը հանձնարական է տվել վերակազմակերպել աշխատանքները, էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը։ Կարապետյանը նշում է` պետք է լինել առավել ուշադիր, հակառակ դեպքում շատ խստորեն են պատասխան տալու։Շուշիի շրջանում հայկական և ադրբեջանական դիրքերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. ՌԴ ՊՆՀիշեցնենք, որ ավելի վաղ` փետրվարին, պաշտպանության նախարարության մոտ մարզերից եկած պատերազմի մասնակից մի շարք տղամարդիկ էին բողոքի ակցիա անում` ասելով, որ իրենց զինգրքույկները կա՛մ չեն վերադարձրել դեռ, կա՛մ էլ այնտեղ նշված չէ, որ մասնակցել են մարտական գործողությունների։
https://armeniasputnik.am/20210817/armen-sargsyany-mi-sharq-nshanakumner-e-arel-zinvats-ujerum-28699942.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/11/28703588_0:12:1025:655_1920x0_80_0_0_62dec76fd0dc2d552d4868bbd41f1311.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արշակ կարապետյան, բանակ, արցախյան պատերազմ, զինվոր
հայաստան, արշակ կարապետյան, բանակ, արցախյան պատերազմ, զինվոր
«Պետք է լինել ուշադիր, հակառակ դեպքում շատ խստորեն եք պատասխան տալու». Արշակ Կարապետյան
21:58 17.08.2021 (Թարմացված է: 22:20 17.08.2021) Պաշտպանության նախարարը հայտնել է, որ քաղաքացիները բողոքներ են ներկայացնում ՊՆ մի շարք կառույցների աշխատանքից։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը բավականին բողոքներ է ստանում, որ կան քաշքշուկներ քաղաքացիների հետ կապված, որոնք դիմում են զինկոմիսարիատներ և սոցվարչություններ։ Կարապետյանն այս մասին հայտնել է մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ այսօր անցկացված խորհրդակցության ժամանակ` տեղեկանում ենք
«Զինուժ մեդիայից»։
«Օրինակ, երբ մեկը դիմում է զինկոմիսարիատ, որ հաստատեն` մարդը Մեղրիի զորամասի կազմում մասնակցել է մարտական գործողությունների, և Արարատի զինկոմիսարիատը կարող է ասել, որ Մեղրիի զինկոմից պետք է այդ փաստաթուղթը բերեն։ Իսկ այսօրվա դարում այդ փաստաթուղթը կարելի է ստանալ մի քանի վայրկյանում»,–ասում է նախարարը։
Նրա խոսքով` սոցվարչության դիմաց քաղաքացիներն էլ բողոքում են վիրավորներին, պատերազմի մասնակիցներին վերաբերվող փաստաթղթերի տրամադրման առնչությամբ։
Պաշտպանության նախարարը հանձնարական է տվել վերակազմակերպել աշխատանքները, էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը։ Կարապետյանը նշում է` պետք է լինել առավել ուշադիր, հակառակ դեպքում շատ խստորեն են պատասխան տալու։
Հիշեցնենք, որ ավելի վաղ` փետրվարին, պաշտպանության նախարարության մոտ մարզերից եկած պատերազմի մասնակից մի շարք տղամարդիկ էին բողոքի ակցիա անում` ասելով, որ իրենց զինգրքույկները կա՛մ չեն վերադարձրել դեռ, կա՛մ էլ այնտեղ նշված չէ, որ մասնակցել են մարտական գործողությունների։