Ոստիկանները հայտնաբերել են 1283 կգ կանեփ, ապօրինի զինամթերք, հայտնաբերվել է 9 հետախուզվող

© AP Photo / Gerald HerbertКонопля
Конопля - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
Ապօրինի թմրաշրջանառությունից ոստիկաններն առգրավվել են մի քանի գրամ մարիխուանա։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 16-ից 17-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է  1283 կգ վայրաճ կանեփի զանգված: Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` հավելելով, որ օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը։
Թմրամիջոցը գրպանում լողափ էր գնացել. Սևանի ոստիկանների բացահայտումը
«Տնամերձ 11 հողամասից հայտնաբերվել է կանեփի 332 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է  մի քանի գրամ մարիխուանա»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Գյումրիում. տեսանյութ
Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է  9 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала