Արցախի առաջին դասարանցիները պայուսակ ու գրենական պիտույքներ կստանան

© Sputnik / Armine Alexanyan / Девочки после уроков в Мартуни, Арцах
Девочки после уроков в Мартуни, Арцах - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բարեգործական նախաձեռնության նպատակն է օգնել այն ընտանիքներին, որոնք պատրաստվում են դպրոց տանել իրենց երեխաներին։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. 2021-2022 ուսումնական տարում Արցախի Հանրապետությունում առաջին անգամ դպրոց գնացող փոքրիկները դպրոցական պարագաների հավաքածու (պայուսակ, գրենական պիտույքներ) նվեր կստանան։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը։
Հաշվի առնելով պատերազմի առաջացրած սոցիալ-տնտեսական խնդիրները՝ նախաձեռնության նպատակն է օգնել այն ընտանիքներին, որոնք նախապատրաստում են իրենց երեխաներին դպրոց գնալու համար։
Դպրոցների պարագաները երեխաներին կնվիրեն նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։
«Քոչարի», «Քարահունջ» օղի և «Արցախ» երգ, բայց Ստեփանակերտ այցելելը հետաձգվում է
Լրահոս
0