Գորիսի փոխհամայնքապետների գործով դատավորները մերժել են ինքնաբացարկի միջնորդությունները

© Sputnik / Максим Богодвид / Անցնել ֆոտոբանկМолоток судьи
Молоток судьи - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Ժամը 17:00-ին, 17:20-ին և 18:30-ին շարունակվելու են Իրինա Յոլյանի, Մենուա Հովսեփյանի, Սուսաննա Սարգսյանի և Արմինե Չոփչյանի գործերով նիստերը։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Գորիսի փոխհամայնքապետներ Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի՝ կալանավորման միջնորդությունները քննող դատավորներ Կարապետ Ֆարխոյանը և Մնացական Մարտիորսյանը մերժել են պաշտպանական կողմերի ինքնաբացարկների միջնորդությունները։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Գորիսի փոխհամայնքապետների պաշտպան Արմեն Մելքոնյանը նշել էր, որ իրենք վստահություն չունեն դատավորների հանդեպ։
Адвокат Эрик Алексанян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
ՌԱԴԻՈ
Իրինա Յոլյանին աբսուրդային մեղադրանք է առաջադրվել. փաստաբանին չեն կարողանում պատասխան տալ
«Մենք չենք հասցրել ծանոթանալ գործի բոլոր փաստաթղթերին, որոնք 1000 էջից ավելի են, բացի այդ էլ մենք որպես գեղարվեստական գիրք չենք կարդում, պետք է աշխատենք, բայց այս նիստերով չենք հասցնում, մեր իրավունքները խախտված են», - նիստից հետո լրագրողներին ասաց Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալներից Սուսաննա Սարգսյանը հրաժարվել է ուտելուց։
«Ոնց կարելի է 63 տարեկան կնոջը, երեք երեխայի տատիկին անիմաստ նման մեղադրանքով ձերբակալված պահել։ Համոզում ենք ուտի, դեռ չի համոզվում», - ասաց Մելքոնյանը։
Նա նշեց, որ իր պաշտպանյալների տները խուզարկել են, բայց ոչինչ չեն գտել, այլապես «նենց կհայտարարեին, որ համայն մարդկությունը իմացած կլիներ»։
Ժամը 17:00-ին, 17:20-ին և 18:30-ին շարունակվելու են Իրինա Յոլյանի, Մենուա Հովսեփյանի, Սուսաննա Սարգսյանի և Արմինե Չոփչյանի գործերով նիստերը։
Գորիսի փոխհամայնքապետներին ձերբակալել են կալանավորելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով)։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):
«780 էջ է կցված մեղադրանքին»․ ի՞նչ են ասել Գորիսի փոխքաղաքապետները հարցաքննության ժամանակ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն