Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն ազատ արձակվեց

© Photo : Facebook / Գորիսի համայնքապետարան / Goris MunicipalityЗаместитель главы Гориса Ирина Йолян на встрече с представителями отделов образования и защиты детей ЮНИСЕФ (3 июля 2021). Горис
Заместитель главы Гориса Ирина Йолян на встрече с представителями отделов образования и защиты детей ЮНИСЕФ (3 июля 2021). Горис - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Գորիսի համայնքապետարանի շենքից բերման ենթարկված ու ձերբակալված 4 անձանցից միայն մեկի` Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ դատարանը կալանավորումը կիրառեց որպես խափանման միջոց։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Գորիսի համայնաքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը չկալանավորվեց։ Այս մասին հայտնում են նրա փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը։
Сотрудники правоохранительных органов подвергли приводу заместителя главы Гориса Ирину Йолян (17 августа 2021). Горис - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Գորիսում ձերբակալվածներին լուսանկարել են իրենց կամքին հակառակ. մանրամասնում է ՄԻՊ–ը
Որոշումը կայացրել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։ 
Այսպիսով, օգոստոսի 17-ին Գորիսի համայնքապետարանի շենքից բերման ենթարկված ու ձերբակալված 4 անձանցից միայն մեկի` Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ դատարանը կալանավորումը կիրառեց որպես խափանման միջոց։
Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհիներ Արմինե Չոփչյանն ու Սուսաննա Մկրտչյանը դատարանի որոշմամբ ավելի շուտ էին ազատ են արձակվել։
Հիշեցնենք՝ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառել կալանավորումը։
Իրինա Յոլյանը, Մենուա Հովսեփյանը, Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչյանը և Սուսաննա Սարգսյանը ձերբակալվել են երեկ։
Գորիսի փոխհամայնքապետների գործով դատավորները մերժել են ինքնաբացարկի միջնորդությունները
Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով)։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն