Մարությանը որոշել է` այս տարի «Էրեբունի-Երևան» չի անցկացվելու. ո՞ւր կուղղվեն գումարները

© Sputnik / Asatur YesayantsМэр Еревана Айк Марутян
Мэр Еревана Айк Марутян - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Երևանիքաղաքապետի որոշման համաձայն` «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների համար նախատեսված ֆինանսական միջոցներն այլ նպատակով կօգտագործվեն
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները չեն անցկացվի։ Տեղեկությունը հայտնում է Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Երևան քաղաքի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երևան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաեւ Երևանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։ Մասնավորապես միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և 90-ամյա հոբելյանը նշող Երևանի պատմության թանգարանի արդիականացման ծրագրերին»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Գրառման մեկնաբանություններում նա նշել է, որ «Էրեբունի-Երևանի» օրը Էրեբունու թանգարանում հատուկ ցուցադրություն կլինի։ Ավելի ուշ քաղաքապետարանը մանրամասներ կհայտնի։
Հիշեցնենք` «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները նվիրված են Հայաստանի մայրաքաղաքի հիմնադրմանը։ Մ․թ․ա․ 782-ին հիմնադրված Էրեբունուն նվիրված առաջին տոնակատարությունն անցկացվել է 1968 հոկտեմբերին. նշվում էր Երևանի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ 2018-ին մեծ շուքով նշվեց քաղաքի 2800-ամյակը։ 2020-ին տոնակատարությունը չեղարկվեց պատերազմի հետևանքով։
«100 տուն Արցախում» նախագիծը Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համատեղ ծրագիրն է։ Նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: Բնակարանները կառուցվելու են Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ: Շինաշխատանքները հունիսից արդեն մեկնարկել են։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն