00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իրինա Յոլյանին աբսուրդային մեղադրանք է առաջադրվել. փաստաբանին չեն կարողանում պատասխան տալ

© Sputnik / Arsen HakobyanАдвокат Эрик Алексанян в гостях радио Sputnik
Адвокат Эрик Алексанян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Բաժանորդագրվել
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանի ձերբակալության հանգամանքներին։
Ալեքսանյան. «Իրինա Յոլյանի պարագայում գործ ունենք աբսուրդ մեղադրանքի հետ»
Իրինա Յոլյանի պարագայում գործ ունենք աբսուրդ մեղադրանքի հետ, խոսքը յուրացման և վատնման հանցակազմի մասին է, ընդ որում` ավելի շատ վատնումն է մեղսագրվում որպես հանցագործության հատկանիշ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը` նշելով, որ Իրինա Յոլյանը չի ընդունում մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալուց։
Ալեքսանյանը նշեց` քննիչի կողմից ձերբակալման պատճառը դատարան ներկայացնելու համար հայեցողական իրավունք է, այսինքն` Իրինա Յոլյանի ներկայությունը դատական նիստին ապահովելու համար հնարավոր է և նրան չձերբակալել, այլ կանչել` ուղարկելով համապատասխան ծանուցում, և տեղեկացնել, որ դատարանում քննվելու է նրան առնչվող հարցը, ըստ այդմ` քննիչը տվյալ հարցի կապակցությամբ ունի երկու հայեցողական իրավունք։
«Մենք ասում ենք, որ քննիչի առաջին հայեցողական իրավունքն այդքան էլ բարենպաստ չէ անձի համար (այսինքն` ձերբակալումը), հետևաբար այն պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում, երբ քննիչի հայեցողական ավելի բարենպաստ իրավունքի իրագործումը նպատակին չի հասնում։ Ինձ ասում են` դուք ինչ երաշխիք ունեիք, ինչ հիմնավորված ռիսկ ունեիք, որ եթե երկրորդ հայեցողական իրավունքը իրացվեր, այն չէր լինի արդարացված, սակայն դա մեզ չկարողացան պատճառաբանել։ Ինձ չեն կարողանում որևէ պատասխան տալ»,– ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանը և Իրինա Յոլյանը օգոստոսի 17–ին ձերբակալվել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում։
Центральная площадь Гориса - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
«780 էջ է կցված մեղադրանքին»․ ի՞նչ են ասել Գորիսի փոխքաղաքապետները հարցաքննության ժամանակ
Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանը, համայնքապետարանի երկու աշխատակիցները՝ Արմինե Չոփչյանն ու Սուսաննա Սարգսյանը, քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը), իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը՝ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ են ներգրավվել։
Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։ Կալանավորվել էր նաև Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց ինքնախոստովանական ցուցմունք տալու հիմքով։ Կալանավորված է նաև Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։
Լրահոս
0