ԿԳՄՍ նախարարության աշխատակիցը կաշառք վերցնելու համար կալանավորվել է

© Sputnik / Asatur YesayantsКонверт с деньгами
Конверт с деньгами - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Երևանի բնակչուհին հուլիսի 1-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետին 3.000 ԱՍՆ դոլար կաշառք է տվել։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի հանգամանքները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. միասնական քննությունների մասնակցի մայրը՝ Երևանի 49-ամյա բնակչուհին, նախկին ամուսնու օժանդակությամբ հուլիսի 1-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետին առանձնապես խոշոր չափերի՝ 1.487.520 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՍՆ դոլար կաշառք է տվել անգլերեն լեզվի քննությունից առաջ վերջինիս կողմից մշակված թեստերի պատասխանները նախապես դստերը տրամադրելու և դրա արդյունքում քննությանը բարձր գնահատական ապահովելու համար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը, պաշտոնատար անձի կողմից, առանձնակի խոշոր չափերով)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
ՊԵԿ–ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 1.5 կգ ոսկյա զարդեր. տեսանյութ
Երևանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը), իսկ նրա նախկին ամուսնուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն հանցակցելը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Արտաշավան համայնքի ղեկավարը խոշոր կաշառքի դիմաց վարելահողեր է օտարել. ԱԱԾ–ն բացահայտել է
 
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն