https://armeniasputnik.am/20210818/meqsikayum-grete-2000-tarekan-tsaxkepnjer-en-haytnaberel-28702268.html
Մեքսիկայում գրեթե 2000 տարեկան ծաղկեփնջեր են հայտնաբերել
Մեքսիկայում գրեթե 2000 տարեկան ծաղկեփնջեր են հայտնաբերել
Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի հնագետ Սերխիո Գոմեսի խոսքով` ծաղիկների ցողունները հիանալի պահպանվել են։ 18.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-18T08:59+0400
2021-08-18T08:59+0400
2021-08-17T19:12+0400
աշխարհ
մեքսիկա
ծաղիկ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2189/74/21897476_6:-1:1600:901_1920x0_80_0_0_523aebf43d48f77edf124a97e3a02d3b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Մեքսիկայի ավերված Թեոթիուական քաղաքում հնագետները 1800-2000 տարեկան ծաղկեփնջեր են հայտնաբերել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Daily Mail–ին։Գտածոները եղել են 18 մետր խորության վրա` Կեցալկոատլին («Փետրավոր օձ»` մեզոամերիկյան դիցաբանության մեջ հանդիպող աստված) նվիրված վանքի տակ։Մասնագետները եկել են այն եզրակացության, որ բույսերը կարող էին ընծա լինել Կեցալկոատլին. տեղի բնակիչները հավատում էին, որ այս աստվածը մարդկությանն է նվիրել եգիպտացորենը և մասնակցել մարդու ստեղծմանը։«Շատ լավ վիճակում գտնվող 4 ծաղկեփունջ է հայտնաբերվել։ Դրանք դեռ պարաններով կապված են, հավանաբար պարանները բամբակից են», – մեկնաբանել է հնագետ Սերխիո Գոմեսը։Հնագետները կարծում են, որ քաղաքը կառուցվել է մ.թ.ա. 100 թվականին և գոյատևել է մինչև 8-րդ դար։ Հնագետները Թեոթիուականն անվանում են նախաիսպանական Հյուսիսային Ամերիկայի ամենաազդեցիկ տարածաշրջաններից մեկը։ Զարգացման գագաթնակետին այնտեղ ապրել է շուրջ 200 հազար մարդ։Քիմ Քարդաշյանը սովորեցնում է` ինչպես մեքսիկական Vegan Taco պատրաստել. տեսանյութ
https://armeniasputnik.am/20210517/miss-tiezerq-mijazgayin-mrcuytum-haxtele-meksikan-nerkayacno-axjiky-27569242.html
մեքսիկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2189/74/21897476_166:-1:1600:901_1920x0_80_0_0_d5c4870e0218a2cdfca5f4473d8f350d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աշխարհ, մեքսիկա, ծաղիկ
Մեքսիկայում գրեթե 2000 տարեկան ծաղկեփնջեր են հայտնաբերել
Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի հնագետ Սերխիո Գոմեսի խոսքով` ծաղիկների ցողունները հիանալի պահպանվել են։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Մեքսիկայի ավերված Թեոթիուական քաղաքում հնագետները 1800-2000 տարեկան ծաղկեփնջեր են հայտնաբերել, հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Daily Mail–ին։
Գտածոները եղել են 18 մետր խորության վրա` Կեցալկոատլին («Փետրավոր օձ»` մեզոամերիկյան դիցաբանության մեջ հանդիպող աստված) նվիրված վանքի տակ։
Մասնագետները եկել են այն եզրակացության, որ բույսերը կարող էին ընծա լինել Կեցալկոատլին. տեղի բնակիչները հավատում էին, որ այս աստվածը մարդկությանն է նվիրել եգիպտացորենը և մասնակցել մարդու ստեղծմանը։
«Շատ լավ վիճակում գտնվող 4 ծաղկեփունջ է հայտնաբերվել։ Դրանք դեռ պարաններով կապված են, հավանաբար պարանները բամբակից են», – մեկնաբանել է հնագետ Սերխիո Գոմեսը։
Հնագետները կարծում են, որ քաղաքը կառուցվել է մ.թ.ա. 100 թվականին և գոյատևել է մինչև 8-րդ դար։ Հնագետները Թեոթիուականն անվանում են նախաիսպանական Հյուսիսային Ամերիկայի ամենաազդեցիկ տարածաշրջաններից մեկը։ Զարգացման գագաթնակետին այնտեղ ապրել է շուրջ 200 հազար մարդ։