Նա արգելեց թուրքերին ֆես դնել, կամ Մուստաֆա Քեմալի ո՞ր խոսքերը չպետք է անտեսեն հայերը

© AP Photo / LEFTERIS PITARAKISВосковая фигура Мустафы Кемаля Ататюрка в музее Мадам Тюссо
Восковая фигура Мустафы Кемаля Ататюрка в музее Мадам Тюссо - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Աթաթուրքը մեր թշնամին է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»․ Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է, թե Թուրքիայի զարգացման գործում ինչ դեր է խաղացել Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալը։
Մինչդեռ Աթաթուրքն իր պետության և իր ժողովրդի համար թե՛ կրթված էր, թե՛ կառուցողական, թեև ամեն դեպքում հայերը նրան սիրելու առիթ չունեն։ Հենց թեկուզ նրա համար, որ 1919թ․-ին Անկարայում հնչեցրած ծրագրային ելույթում նա ասաց․ «Ամեն ինչ այդքան էլ վատ չի եղել, ուրիշներն է՛լ ավելի վատ կվարվեին»։ (Երբ Գերմանիայում իշխանության եկավ Հիտլերը, Աթաթուրքի խոսքերը հաստատվեցին․ ամերիկացի հետազոտողների հաշվարկներով՝ Հոլոքոստի զոհերի թիվը մոտ 20 միլիոնի է հասնում)։
На дороге из Степанакерта в Шуши установлен КПП российских миротворцев (13 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
«Քոչարի», «Քարահունջ» օղի և «Արցախ» երգ, բայց Ստեփանակերտ այցելելը հետաձգվում է
Ճիշտ է, Աթաթուրքը Հայոց ցեղասպանությանն անձամբ չի մասնակցել․ ջարդերից մեկ տարի առաջ Սոֆիայում ռազմական կցորդի պաշտոնից նրան ուղարկել էին Թեքիրդաղ՝ 19-րդ դիվիզան ձևավորելու։ Առանձնապես մեծ պաշտոն չէր, նա էլ դեռ Աթաթուրքը (թուրքերի հայրը) չէր, այլ պարզապես Մուսթաֆա Քեմալը` ծնված հունական Սալոնիկ քաղաքում, իսկ թե որ թվականին, այ դա արդեն խիստ մշուշապատ է։
Հետագայում Աթաթուրքը հրամայեց իր ծննդյան օրը համարել 1881թ․-ի մայիսի 19-ը, և այդ որոշումը պատահական չէր։ Հենց մայիսյան այդ օրը Մուսթաֆա Քեմալը (որը դեռ Աթաթուրք չէր, ազգի հայր նա ինքն իրեն կհռչակի 1934թ․-ին) Անտանտի օկուպացիոն զորքերի դեմ պատերազմ սկսեց հանուն Թուրքիայի անկախության և հաղթեց։
Երկրի ղեկը ձեռքը վերցնելով (1923թ․-ից՝ Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ)` սկսեց կարգուկանոն հաստատել իր պատկերացումներին համապատասխան, և պետք է խոստովանել` նախագահի պատկերացումները փոխակերպվեցին պետության կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում արդյունավետ (կարելի է ասել՝ կառուցողական) բարեփոխումների։
Էրդողանի փառքի ծարավը. «քաղաքական աղավնին» ցանկանում է նոր Աթաթուրք դառնալ
Ըստ երևույթին տարօրինակ կթվա, բայց Քեմալն իսլամի մոլի հակառակորդ էր, այն համարում էր «անբարոյական բեդվինների կրոն», նա վերացրեց շարիաթով դատավարությունը, փակեց իսլամական դպրոցներն ու մի շարք մզկիթներ և հրամայեց թանգարան բացել հռչակավոր Սուրբ Սոֆիայում։
Բացի այդ, արգելեց հիջաբ կրել, թույլատրված էր միայն մարմնավաճառներին (որպեսզի փակեն դեմքն ու անճանաչելի մնան), կանանց ընտրելու իրավունք տվեց, չեղարկեց վարվեցողության ֆեոդալական ձևերը, արաբական գրերը փոխարինեց լատինական այբուբենով, դպրոցական կրթությունը պարտադիր դարձավ բոլորի համար։ Ինքը՝ Աթաթուրքը, խոսում էր հունարեն, պարսկերեն, գերմաներեն և ֆրանսերեն։
Улица Московян в Ереване (1954 год) - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Սա Երևանն է, այստեղ ես տանն եմ․ «Ապագա կա՞» հարցին պատասխանում են անցյալի մարդիկ
Նա շրջում էր եվրոպական հագուստով և նույնիսկ նորաձևության սիրահարի համբավ ուներ։ Այսօր Թուրքիայում հանգստանալիս դժվար է չնկատել, որ ավանդական ֆեսերով թուրքեր գրեթե չկան։ Ինչո՞ւ։ Պատճառը նույն Աթաթուրքի նախաձեռնությամբ ընդունված «Գլխարկների մասին օրենքն է»։ 1925թ․-ին գլխարկի այդ տեսակն արգելվեց։ (Սա հիշեցնում է Պետրոս 1-ինի հրամանը, որով կարգադրվել էր սափրել մորուքները և ծխախոտ ծխել)։
Աթաթուրքի և թուրքերենի «կնքահայրը», կամ հայը, որի մասին թուրքերը լռել չեն կարող
Ինչպես ժամանակին ռուս արքան, Թուրքիայի գլխավոր թուրքը ևս փորձում էր երկիրը վերափոխել եվրոպական ձևով։ Հասկանալի է, որ եվրոպական հանրույթի մաս դառնալու մասին այն ժամանակ խոսք անգամ լինել չէր կարող, բայց աշխարհիկ պետության նմանվելու փորձերն ակնառու են։
Միաժամանակ Աթաթուրքը ռազմի մարդ էր։ Ինքներդ դատեք․ ավարտել է ռազմական դպրոցը, ապա՝ Գլխավոր շտաբի ակադեմիան, մասնակցել է իտալա-թուրքական, Առաջին Բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմներին, գեներալի աստիճանի է հասել։ «Ես ձեզ չեմ հրամայում հարձակվել, ես ձեզ հրամայում եմ մեռնե՛լ»,-ասում էր նա` համոզելով, որ պատերազմը պետք է անխուսափելի և կենսականորեն կարևոր լինի։ Անվախ էր համարվում, բայց վախենում էր մկներից։ Լեզվի տակ փուշ չկար, խմելուն էլ երբեք դեմ չէր։
Хачатур Сукиасян на одной из улиц Еревaна - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Ինչպես Խաչատուր Սուքիասյանը փականագործ չդարձավ, Օնասիսն էլ` մատուցող
Շքեղ պալատներ էր սիրում։ Այսօրվա նախագահ Էրդողանը գնաց իր «հոգևոր հոր» հետքերով և վերջերս նորամուտը տոնեց Մարմարիսում 640 միլիոն լիրա (մոտ 76 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ նոր նստավայրում։ Պալատի 300 սենյակներից մեկում արդեն հասցրել է ընդունել Իլհամ Ալիևին, որը նույնպես հյուղակում չի ապրում։
Հայրենասիրության ու ազգայնականության սահմանը, կամ պետք չէ «առյուծ կտրել» ուրիշի հողի վրա
Ի՞նչ թողեց Աթաթուրքը Թուրքիային 1938թ․-ին մեռնելուց հետո։ Սիրառատ լովելասն այդպես էլ սեփական զավակներ չունեցավ, բայց որդեգրած երեխաներ ուներ` երկու տղա, ութ աղջիկ։ Բոլորը, բնականաբար, լավ կրթություն էին ստացել, իսկ որդեգրած աղջիկներից մեկը դարձավ Թուրքիայի առաջին կին օդաչուն։ Ոչ բոլոր գիտեն, որը Սաբիհա Գյոքչենը, որի անունով մինչև օրս կոչվում է Ստամբուլի միջազգային օդանավակայանը, հենց Աթաթուրքի օդաչու-հոգեդուստրն է եղել։
․․․Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի անունը հայերի համար ինչպես եղել է «կարմիր գիծ», այնպես էլ կմնա, բայց որոշ բաներ, որոնք նա իր ժողովրդին էր ասում, պետք չէ անտեսել։ Օրինակ՝ այն նկատառումը, որ լիակատար անկախությունը հնարավոր է միայն տնտեսական անկախության դեպքում, իսկ «քնած ժողովուրդը կա՛մ մահանում է, կա՛մ արթնանում որպես ստրուկ»։
Եթե հատուկ հայացքով չնայենք այս ամենին, ապա կարելի է ասել. «Աթաթուրքը մեր թշնամին է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»։
Լրահոս
0