Սոթքի ոսկու հանքավայրը վերսկսել է աշխատանքը. գիշերային հերթափոխը չի աշխատել

© Photo : GeoProMining ltd official siteЗолотодобывающий рудник компании "ГеоПроМайнинг Голд"
Золотодобывающий рудник компании ГеоПроМайнинг Голд - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Ձեռնարկության աշխատակիցները տարհանվել էին ադրբեջանցիների կրակոցների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրը վերսկսել է աշխատանքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Աշխատանքը վերսկսվել է ժամը 8։00-ին։ Անվտանգությունից ելնելով՝ գիշերային հերթափոխը չի աշխատել»,- ասաց նա։
Գրիգորյանի խոսքով` այս պահին իրավիճակը հանդարտ է։
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները երեկ տարհանվել էին, քանի որ հանքի տարածքում կրակոցներ էին հնչել։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Վերին Շորժայում հանգիստ է. հայ զինվորականներն ամրացնում են դիրքերը
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն