Արցախի Ջրականի շրջանում հայտնաբերվել է 6 հայ զինծառայողի աճյուն

© Photo : official site of SSES of ArtsakhԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աճյունները տեղափոխել են Ստեփանակերտի դատաբժշկական բյուրո։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Արցախի Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է 6 զինծառայողի աճյուն։
Аналитик центра Орбели Тарон Ованнисян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
ՌԱԴԻՈ
Ի՞նչ խնդիրներ են լուծում ադրբեջանցիները ՀՀ սահմաններում. Կութ այցելած փորձագետի դիտարկումը
Ինչպես հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, փրկարարները հայ զինծառայողների աճյունները տարհանել և տեղափոխել են Ստեփանակերտի դատաբժշկական բյուրո ՊՈԱԿ։
Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Այսպիսով` զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1642 աճյուն։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ունենք ծրագրեր, ժամկետները իրավասու չեմ ներկայացնել. ԳՇ պետի տեղակալը` սահմանների մասին
Լրահոս
0