https://armeniasputnik.am/20210819/arevangelen-hh-qaxaqatsun-28713587.html
Առևանգել են ՀՀ քաղաքացուն. քրեական հեղինակության նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Առևանգել են ՀՀ քաղաքացուն. քրեական հեղինակության նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Պարզվել է, որ Հայաստանի քաղաքացին պարտք է եղել մի իրանցու, ինչի համար էլ առևանգել են նրան։ 19.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-19T11:02+0400
2021-08-19T11:02+0400
2021-08-19T11:11+0400
հասարակություն
հայաստան
հհ քննչական կոմիտե
առևանգում
մեղադրանք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1114/80/11148043_0:0:1001:563_1920x0_80_0_0_c2fdf93ec4b36696cd9dd8900fb6cbbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Քրեական հեղինակության և նրա խմբավորման անդամի նկատմամբ քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ–ն` մանրամասներ հայտնելով այս դեպքով հարուցված քրգործով։Պարզվել է, որ քրեական հեղինակություն համարվող և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձն Իրանի քաղաքացուն Երևանի բնակչի կողմից գումար պարտք լինելու վերաբերյալ առաջացած վեճը փորձել է լուծել։ Նա իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամների միջոցով 2021թ. հունվարի 18-ին Երևանի Դավիթ Անհաղթ փողոցում գտնվող ֆրանսիական համալսարանի դիմացից «Մերսեդես ՄԼ» ավտոմեքենայով առևանգել է Երևանի բնակչին։Տղամարդուն նստեցրել են ավտոմեքենան, կապել աչքերը և տարել ինչ-որ առանձնատուն, ծեծել նրան։Նույն օրը՝ գիշերը, վերջինիս Երևան վերադարձնելիս, մեքենայի մեջ քրեական հեղինակություն համարվող անձը սպանության սպառնալիքով նրանից պահանջել է 10.000 դոլար։ Տղամարդը քրեական հեղինակությանն օրեր անց տվել է այդ գումարը։Վերջիններիս հայտնաբերելու նպատակով 2021թ. օգոստոսի 17-ին հայտարարվել է հետախուզում։ Նրանց կալանավորելու որոշում է կայացվել։Արյունաբանականում չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, 2-ին հետախուզում ենՁեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել քրեական հեղինակություն համարվող անձին՝ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով (մարդուն առևանգելը), 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթումը), 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), իսկ վերոնշյալ խմբավորման անդամներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 223.3-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:Առևանգում, սպանություն. երեխաների նկատմամբ ի՞նչ հանցագործություններ են կատարվել այս տարիՆախաքննությունը շարունակվում է:
https://armeniasputnik.am/20210818/ishxanutyan-nerkayacucichi-handep-brnutyun-gorcadrelu-hamar-hetaxuzvoxy-haytnabervele-28710015.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1114/80/11148043_56:0:943:665_1920x0_80_0_0_c522b911cb2116c63ca337ae66840bad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, հհ քննչական կոմիտե, առևանգում, մեղադրանք
հասարակություն , հայաստան, հհ քննչական կոմիտե, առևանգում, մեղադրանք
Առևանգել են ՀՀ քաղաքացուն. քրեական հեղինակության նկատմամբ հետախուզում է հայտարարվել
11:02 19.08.2021 (Թարմացված է: 11:11 19.08.2021) Պարզվել է, որ Հայաստանի քաղաքացին պարտք է եղել մի իրանցու, ինչի համար էլ առևանգել են նրան։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Քրեական հեղինակության և նրա խմբավորման անդամի նկատմամբ քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել։ Տեղեկությունը
հայտնում է ՔԿ–ն` մանրամասներ հայտնելով այս դեպքով հարուցված քրգործով։
Պարզվել է, որ քրեական հեղինակություն համարվող և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձն Իրանի քաղաքացուն Երևանի բնակչի կողմից գումար պարտք լինելու վերաբերյալ առաջացած վեճը փորձել է լուծել։ Նա իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամների միջոցով 2021թ. հունվարի 18-ին Երևանի Դավիթ Անհաղթ փողոցում գտնվող ֆրանսիական համալսարանի դիմացից «Մերսեդես ՄԼ» ավտոմեքենայով առևանգել է Երևանի բնակչին։
Տղամարդուն նստեցրել են ավտոմեքենան, կապել աչքերը և տարել ինչ-որ առանձնատուն, ծեծել նրան։
Նույն օրը՝ գիշերը, վերջինիս Երևան վերադարձնելիս, մեքենայի մեջ քրեական հեղինակություն համարվող անձը սպանության սպառնալիքով նրանից պահանջել է 10.000 դոլար։ Տղամարդը քրեական հեղինակությանն օրեր անց տվել է այդ գումարը։
Վերջիններիս հայտնաբերելու նպատակով 2021թ. օգոստոսի 17-ին հայտարարվել է հետախուզում։ Նրանց կալանավորելու որոշում է կայացվել։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել քրեական հեղինակություն համարվող անձին՝ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով (մարդուն առևանգելը), 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթումը), 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), իսկ վերոնշյալ խմբավորման անդամներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 223.3-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: