Դատապարտյալների հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքում անմարդկային պայմաններ են

© Photo : Facebook / Arman TatoyanБольница для коронавирусных больных, отбывающих тюремный срок
Больница для коронавирусных больных, отбывающих тюремный срок - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Արման Թաթոյանը վստահեցնում է` անմարդկային ու մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմանները ոչ միայն չեն ապահովելու վարակի արդյունավետ կանխարգելումը, այլ ստեղծում են վարակի տարածման ռիսկեր։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը վստահեցնում է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կորոնավիրուսային բաժանմունքում անմարդկային և մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմաններ են: Նա լուսանկարներ է հրապարակել Facebook–ում` նշելով, որ ՄԻՊ աշխատակազմի այցի ընթացքում բաժանմունքում պացիենտներ չեն եղել, բայց այս պահին կան բուժում ստացող մարդիկ:
Դատապարտյալները հափշտակել են տնտեսվարող սուբյեկտներին պատկանող գույքը
Ըստ հաղորդագրության` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման այցն արձանագրել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի «Թոքախտաբանական» մասնաշենքի առաջին հարկի մի հատվածն առանձնացված է կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների ստացիոնար բուժման համար:
Կորոնավիրուսային բաժանմունքում առկա է երկու հիվանդասենյակ և մեկ սանհանգույց: Հիվանդասենյակները կահավորված են հնամաշ և կոտրված կողապահարաններով և երկաթյա մահճակալներով (այցի պահին մեկում տեղադրված է եղել 5, իսկ մյուսում՝ 3 մահճակալ): Հիվանդասենյակների հատակը հնամաշ է, պատերի և առաստաղի ծեփամածիկը՝ թափված: Նույն վիճակն արձանագրվել է նաև կորոնավիրուսային բաժանմունքի միջանցքում:
Կորոնավիրուսային բաժանմունքի սանհանգույցը սանիտարահիգիենիկ խիստ անընդունելի վիճակում է, ունի արժանապատվությունը նվաստացնող ու անմարդկային պայմաններ:
Լվացարանները հնամաշ են և կեղտոտ: Բարձր խոնավության պատճառով սանհանգույցի պատերը բորբոսնած են, իսկ առաստաղի ծեփամածիկը՝ ամբողջությամբ թափված:
Սանհանգույցները կահավորված են ասիական տիպի զուգարաններով, որոնք նույնպես սանիտարահիգիենիկ անթույլատրելի վիճակում են: Սանհանգույցի տեսանելի ջրի խողովակները ժանգոտած են:
ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մշակվել է համակարգում համավարակի կանխարգելման, ինչպես նաև COVID-19 հիվանդության հայտնաբերման դեպքերում անհրաժեշտ միջոցառումների ծրագիր, որով դիտարկվել են համավարակով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և արձագանքի համապատասխան մեխանիզմներ։
Այս ծրագրում առանցքային դեր ունի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն:
Չնայած դրան, Դատապարտյալների հիվանդանոց այցելելու ընթացքում պարզվել է, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման ռազմավարություն կամ գործողությունների հստակ ծրագիր՝ գործառութային հստակ տարանջատմամբ, առկա չէ:
Заключенные в исправительной колонии - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
«Դատապարտյալների հիվանդանոցում» անմարդկային վերաբերմունք է. Թաթոյանը մանրամասնել է
Հարցն այն է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրականացվում է բոլոր քրեակատարողական հիմնարկներում նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի հաստատված դեպքերում պացիենտների ընդունելություն և բուժման կազմակերպում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրվել են պարզաբանումներ, որ Դատապարտյալների հիվանդանոցն առաջնորդվում է միայն ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի ապրիլի 7-ի ցուցումով, որը ՔԿՀ մուտք գործած անձանց կարանտինային բաժնում 14 օր պահելուց զատ այլ հստակ կարգավորումներ (սանիտարական կանոններ, դրանց իրականացման ու արձանագրման եղանակներ և դրա համար պատասխանատու անձանց շրջանակ) չի ամրագրում:
Նշված խնդիրներն արձանագրվել են 2021թ. ապրիլի 12-ի այցի արդյունքում, այցի արդյունքներով կատարված ուսումնասիրությունների հիման վրա և առանձին տեղեկանքով՝ մանրամասն վերլուծությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուղարկվել են ՀՀ արդարադատության նախարարություն:
Սպանություն դատապարտյալների հիվանդանոցում. կալանավորը սպանել է մեկ այլ կալանավորի
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն