https://armeniasputnik.am/20210819/hayastanum-6-petutyun-kmasnakci-xaxaxutyan-martik-mrcuytin-28720591.html
Հայաստանում 6 պետություն կմասնակցի «Խաղաղության մարտիկ» մրցույթին
Հայաստանում 6 պետություն կմասնակցի «Խաղաղության մարտիկ» մրցույթին
«Միջազգային բանակային խաղեր-2021» ռազմամարզական միջոցառման շրջանակում Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 19-ից սեպտեմբերի 2-ը անցկացվելու է «Խաղաղության... 19.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-19T17:23+0400
2021-08-19T17:23+0400
2021-08-19T17:26+0400
հայաստան
կատար
հունաստան
բելառուս
բանակ
«խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/01/24304172_0:64:1200:742_1920x0_80_0_0_b7a83eb27d51734dae9bc7cde2a9c527.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։Նշվում է, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 պետություն՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունները և Կատարի Պետությունը։Միջոցառումն անցկացվելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի և ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի բազաների վրա։Մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունն անցկացվելու է օգոստոսի 22-ին, փակման արարողությունը՝ սեպտեմբերի 1-ին: Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում:Մասնակից պետությունների թիմերն ուժերը չափելու են ռազմամարզական «Աթլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:ՀԱՊԿ-ը զորավարժություններ կանցկացնի Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի մոտ. ԶասՌազմամարզական մրցույթի ծրագիրը հագեցած է լինելու նաև մշակութային միջոցառումներով, այցելություններով պատմամշակութային և տեսարժան վայրեր:
https://armeniasputnik.am/20210811/marshal-baxramyan-zoravarjaranum-pordzarkvel-en-osa-ak-hamalirnery-28638564.html
կատար
հունաստան
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/01/24304172_0:26:1200:780_1920x0_80_0_0_d81997039350d9caa3a8f18828041b18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, կատար, հունաստան, բելառուս, բանակ, «խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ
հայաստան, կատար, հունաստան, բելառուս, բանակ, «խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ
Հայաստանում 6 պետություն կմասնակցի «Խաղաղության մարտիկ» մրցույթին
17:23 19.08.2021 (Թարմացված է: 17:26 19.08.2021) «Միջազգային բանակային խաղեր-2021» ռազմամարզական միջոցառման շրջանակում Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 19-ից սեպտեմբերի 2-ը անցկացվելու է «Խաղաղության մարտիկ» մրցույթը
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը,
տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 պետություն՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունները և Կատարի Պետությունը։
Միջոցառումն անցկացվելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի և ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի բազաների վրա։
Մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունն անցկացվելու է օգոստոսի 22-ին, փակման արարողությունը՝ սեպտեմբերի 1-ին: Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում:
Մասնակից պետությունների թիմերն ուժերը չափելու են ռազմամարզական «Աթլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:
Ռազմամարզական մրցույթի ծրագիրը հագեցած է լինելու նաև մշակութային միջոցառումներով, այցելություններով պատմամշակութային և տեսարժան վայրեր: