Լիլիթ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցուն, իսկ Էլինա Դանիելյանը դարձավ առաջնության առաջատար

© Photo : official site of Armenian Chess FederationЭлина Даниелян на Чемпионате мира по шахматам в Сочи
Элина Даниелян на Чемпионате мира по шахматам в Сочи - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Առաջնության ավարտին մնացել է ընդամենը մեկ տուր։ Էլինա Դանիելյանը հաղթեց վրացուհուն և ունի ութ միավոր։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության նախավերջին տուրում հաղթել է ադրբեջանցի շախմատիստուհի Զեինաբ Մամեդջարովային։
Լյովա Գևորգյանը Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում է - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
Լյովա Գևորգյանը 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ
Մկրտչյանը խաղում էր սպիտակներով։ Ավելի վաղ նույն առաջնությունում Մամեդջարովային պարտության էր մտնել Հայաստանի շախմատի կանանց հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։
Ի դեպ, նա առաջնության երկու առաջատարներից մեկն է։Այսօր առաջնության 10-րդ տուրում Դանիելյանը սև խաղաքարերով հաղթել է վրացի շախմատիստուհի Բելա Խոտենաշվիլիին: Սա Դանիելյանի 6-րդ հաղթանակն է։ Այժմ հայ գրոսմայստերն ունի 8 միավոր և ուկրաինացի Յուլյա Օսմակի հետ կիսում է առաջին տեղը։ Առաջնության ավարտին մնացել է ընդամենը մեկ տուր:
Ֆանտաստիկ հաղթանակ. հայ մարզիկը երկու անգամ նոկդաունի ենթարկեց թուրք մրցակցին
ՀՀ մյուս ներկայացուցիչներից գրոսմայստեր Աննա Սարգսյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը ոչ–ոքի են խաղացել, իսկ գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել:
Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում են 29 երկրի 117 շախմատիստուհիներ։
Ինչպե՞ս արդյունքի հասնենք սպորտում. նախկին նախարարը լուծում է առաջարկում
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն