Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է արել փոխանակել գերիներին «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով

© Sputnik / Aram NersesyanВстреча группы армянских военнопленных в аэропорту "Эребуни" (3 июля 2021). Ереван
Встреча группы армянских военнопленных в аэропорту Эребуни (3 июля 2021). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զախարովայի խոսքերով՝ Ռուսաստանը պատրաստ է իր կողմից ամեն կերպ աջակցություն ցուցաբերել կողմերի հաշտեցմանը:
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորինս արագ վերացնել հումանիտար ոլորտում առկա խնդիրները: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Блокпост российских миротворческих сил в Лачинском коридоре (17 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Արցախում հայ–ադրբեջանական շփման գծի Եղծահողի հատվածն այսուհետ կհսկեն ռուս խաղաղապահները
Նրա խոսքով, Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում փոխանակել ռազմագերիներին՝ բոլորին բոլորի դիմաց բանաձևի համաձայն, ինչպես նաև տրամադրել ականապատ դաշտերի քարտեզներն ամբողջությամբ: Բացի այդ, ռուսական կողմը պնդում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները հնարավորինս շուտ սկսելու անհրաժեշտության մասին:
Խոսելով վերջերս փոխվարչապետների մասնակցությամբ Մոսկվայում եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման մասին՝ Զախարովան նշել է, որ կողմերին հաջողվել է վերադառնալ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մոտեցումների գործնական քննարկումներին:
Ռուսաստանն իրավունք ունի զենք մատակարարել` ում ուզում է․ Զախարովան պատասխանել է Ալիևին
Լրահոս
0