Նոր բնակարաններ` հին հիմքի վրա. Գյումրիում տնակներից ազատվելու նոր ծրագիր է մեկնարկել

© Sputnik / Armenuhi MkhoyanЗаместитель мэра Рубен Саноян (справа) во время подписания договора о решении жилищных проблем семей, проживающих в домиках (19 августа 2021). Гюмри
Заместитель мэра Рубен Саноян (справа) во время подписания договора о решении жилищных проблем семей, проживающих в домиках (19 августа 2021). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Գյումրիում կանաչ գոտիներն ու քաղաքի կենտրոնը տնակներից ազատելու բնակարանաշինական նոր տարբերակ է առաջարկվել: Այն քաղաքապետարանի կողմից ողջունվել ու ընդունվել է:
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում մինչ օրս տնակներում բնակվող ընտանիքների բնակապահովման համար նոր ծրագիր է գործելու։ Քաղաքապետարանում այսօր փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն ու ԱՌՔ հիմնադրամի նախագահ Հրահատ Ստեփանյանը ստորագրեցին համաձայնագիր, որի հիմքում տնակներում բնակվողների բնակապահովման խնդիրների լուծումն է:
Закар Овсепян с дочерью Асмик - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2021
Պատերազմում վիրավորված գյումրեցի թիթեղագործը շարունակում է բնակվել տնակում՝ երեխաների հետ
Համաձայնագրով Գյումրու քաղաքապետարանն Անի թաղամասում անհատույց տարածք է հատկացնում հիմնադրամին՝ բնակելիներ կառուցելու նպատակով: Քաղաքապետարանը նաև տրամադրում է արտաքին ինժեներական ցանցերի կառուցման նախագիծը: Այս ծրագիրը Գյումրիում մինչ այս եղած բնակարանաշինական մյուս ծրագրերից տարբերվում է նրանով, որ նախ` բնակելիները կառուցվում են երկրաշարժից հետո խորհրդային տարիներին մեկնարկած ու ավարտին չհասցված շենքերի հիմքերի վրա, երկրորդ՝ այս անգամ որպես շահառու կարող են հանդես գալ ժամանակավոր կացարաններում բնակվող ու տնազուրկ այն ընտանիքները, որոնք ի վիճակի կլինեն որոշ չափով վճարել բնակարանի համար:
«Հիմնադրամը գումար է հատկացնում բնակելիների կառուցման ու շինարարության համար: Գումարի 50 տոկոսն ընտանիքների համար նվիրատվություն է լինելու, իսկ մյուս 50 տոկոսը հիմնադրամին բնակիչները վերադարձնելու են 10 տարվա ընթացքում: Այս վերադարձվող գումարը ևս շինարարության հաջորդ փուլերի շարունակության նպատակով է ծառայելու»,-լրագրողների հետ զրույցում նշեց Հրահատ Ստեփանյանը` տեղեկացնելով, որ հիմնադրամին ներդրումներ են անում ամերիկաբնակ հայերը:
Տարածքը հիմնադրամին վերջնական հանձնելու որոշում կայացնելու է Գյումրու ավագանին՝ առաջիկա նիստի ժամանակ: Նշենք, որ խոսքը մոտ 350 քառակուսի մետրի մասին է:
Մեկնարկել է Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի 2 հատվածի հիմնանորոգումը. լուսանկարներ
«Բնակիչների համար շատ փոքր ծախս է: Ճիշտ է, բնակիչը 10 տարի բնակարանն օտարելու իրավունք չի ունենա, բայց  դրանից հետո, կկարողանա լիիրավ սեփականատերը դառնալ: Սա ոչ միայն բնակարանային խնդիրն է լուծում, այլ նաև քաղաքի կենտրոնական տարածքներն ու կանաչ գոտիները տնակներից ազատելու հնարավորություն է տալիս»,-ասաց Ռուբեն Սանոյանը:
Հարցազրույց Տանյա Արզումանյանի հետ - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2020
Երկրաշարժի հետևանքով բնակապահովման ծրագիրն ավարտվում է, բայց ավելի քան 7200 տնակ դեռ կա
Շենքերը լինելու են 4-հարկանի`յուրաքանչյուր հարկում 3-4 բնակարան: Խոսքը 15-18 բնակարանի մասին է՝ առաջին փուլով: Ստեփանյանը հավաստիացնում է, որ բնակարանները կլինեն ամբողջովին հարդարված, խոհանոցային կահույքով։
Պատասխանատուները վստահեցնում են`այս ծրագիրն այն խավի համար է, որին երբեք ոչ մի ծրագրով անդրադարձ չի եղել՝ տնակում բնակվող ու մի փոքր վճարունակ:
«Մինչ այս ծրագրերում ընդգրկվել են սոցիալապես անապահով, կարիքավոր ընտանիքները: Սրանով հնարավորություն է տրվում մի փոքր վճարունակ ընտանիքներին բարելավել իրենց պայմանները»,- հավելեց Հրահատ Ստեփանյանը:
Կազմակերպությունը պատրաստ է օր առաջ սկսել շինարարական աշխատանքները, այդ իսկ պատճառով նախագծային աշխատանքները կմեկնարկեն ավագանու որոշումից հետո: Նախատեսվում է, որ առաջին փուլը կավարտվի 2 տարի անց:
Շահառուների ընտրությունը կկատարի հատուկ ձևավորվող հանձնաժողովը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն