Փաշինյանին իրականում ձեռնտու չէ կառավարման համակարգի որևէ փոփոխություն. քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովում ծավալվող քննարկումներին, Հայաստանի անվտանգությանն առնչվող կենսական հարցերին, ընդդիմության և իշխանության մոտեցումներին, ինչպես նաև կառավարության ծրագրի որոշ դրույթների։
Ազգային ժողովում քննարկումների մակարդակը բավականին ցածր է, և այնպիսի տպավորություն է, թե առաջիկայում նոր ընտրություններ են լինելու, իսկ ներկայիս խորհրդարանում քաղաքական ուժերն ընդամենը զբաղվում են քարոզչությամբ, միմյանց վրա ցեխ նետելով, հայհոյելով, մինչդեռ հասարակության ակնկալիքները խորհրդարանից դա չեն, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Ընդդիմությունը խորհրդարան է մտել իշխանափոխության դրոշակը ձեռքին. Գարիկ Քեռյան - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Ընդդիմությունը խորհրդարան է մտել իշխանափոխության դրոշակը ձեռքին. քաղաքագետ
«Քննարկվում են բոլորովին այլ հարցեր, ընդունվում՝ այլ որոշումներ։ Եթե մարդկանց հարցնեք` որո՞նք են ԱԺ–ի ընդունած առաջին երեք ամենակարևոր որոշումները, կպատասխանեն` առաջին, որ պատգամավորներն իրենց գրպանի ծախսերը հինգ անգամ բարձրացրին, երկրորդ` լրագրողների գործունեությունը սահմանափակեցին և երրորդ` հայհոյանքը քրեականացրին։ Երեք որոշումներն էլ միտված են իշխող կուսակցության ներկայացուցիչների կոմֆորտն ապահովելուն։ Այսինքն` անկախ նրանից, թե ինչ է քննարկվում խորհրդարանում, կոնկրետ իրականացված քայլերը դրանք են։ Ցավոք, Ազգային ժողովն էական դերակատարում չունի երկրի կյանքում և այժմ ու նախկինում էլ հիմնականում եղել է գործադիր իշխանության որոշումների դակողը»,– ասաց քաղաքագետը։
Բաղդասարյանի կարծիքով` պարզաբանման կարիք ունեն հատկապես անվտանգությանն առնչվող հարցերը, օրինակ` ի՞նչ է իրականում ստորագրվել նոյեմբերի 9-ին, կա՞ն արդյոք այնտեղ չհրապարակված կետեր, գոյություն ունե՞ն արդյոք բանավոր պայմանավորվածություններ, ինչի՞ շուրջ են բանակցում այսօր։ Ընդդիմությունը, ըստ նրա, պետք է պաշտոնապես պահանջի, այլ ոչ թե հռետորական հարցադրումներ անի, որպեսզի հասարակությանը ներկայացվեն հստակ պատասխաններ առկա խնդիրների վերաբերյալ։ 
Փոխել, թե չփոխել. ՀՀ–ում կառավարման կարգը փոխելու հարցը իշխանությունը միայնակ չի որոշի
Քաղաքագետի համոզմամբ` կառավարման համակարգի փոփոխումը հարցի լուծում չէ, և այդ առումով Նիկոլ Փաշինյանն անկեղծ չէ, որովհետև Սահմանադրության փոփոխությունից առաջ 2015 թվականին Սերժ Սարգսյանը նույնպես ասում էր, որ անձամբ դեմ է խորհրդարանական համակարգի անցնելուն, բայց նրա ղեկավարած ուժն այդուհանդերձ շատ ջանքեր գործադրեց, որպեսզի մայր օրենքը փոխվի։ Ըստ նրա` այսօր էլ Նիկոլ Փաշինյանն է լավ հարմարվել գործող Սահմանադրությանը, որովհետև խորհրդարանական կառավարման համակարգը նույն անձին տալիս է անսահման ժամկետով ղեկավարելու հնարավորություն, հետևաբար Փաշինյանին իրականում ձեռնտու չէ որևէ փոփոխություն, մինչդեռ նախագահական կամ կիսանախագահական համակարգը Հայաստանի համար ամենաճիշտ մոդելն է։ 
Բաղդասարյանի կարծիքով` ՀՀ գործող իշխանությունը փորձում է բոլոր խնդիրները դնել ուրիշների ուսերին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում, մինչդեռ պատերազմը չի ավարտվել, տակավին շարունակվում է, և սպառնալիքներն էլ վերացական չեն։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն