Փոխնախարարներն այցելել են «Զվարթնոց» օդանավակայան ու տեղում ծանոթացել խնդիրներին

© Photo : Facebook / ՀՀ առողջապահության նախարարությունЗамминистра здравоохранения Георгий Симонян посетил аэропорт Звартноц (19 августа 2021). Еревaн
Замминистра здравоохранения Георгий Симонян посетил аэропорт Звартноц (19 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Հիմա «Զվարթնոցում» արգելվում է դիմավորող անձանց մուտքը սպասասրահ, ինչը դժգոհությունների առիթ է դառնում։ Տարբերակ է առաջարկվել, որն իրականացնելու դեպքում կթույլատրվի դիմավորող անձանց մուտքը սպասասրահի չարգելված հատվածներ։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ու ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն այցելել են «Զվարթնոց» օդանավակայան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` փոխնախարարները տեղում ծանոթացել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` ուղևորափոխադրումների արագ և անվտանգ կազմակերպման խնդիրներին, շրջել են օդանավակայանի սրահներում, հետաքրքրվել աշխատանքների ընթացքով:
© RIA Novosti Facebook / ՀՀ առողջապահության նախարարությունЗамминистра здравоохранения Георгий Симонян посетил аэропорт Звартноц (19 августа 2021). Еревaн
Замминистра здравоохранения Георгий Симонян посетил аэропорт Звартноц (19 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Замминистра здравоохранения Георгий Симонян посетил аэропорт Звартноц (19 августа 2021). Еревaн
Փոխնախարարներն այցելել են «Զվարթնոց» օդանավակայան
Գործընկերները քննարկել են առկա խնդիրները, մասնավորապես` սպասասրահում ժամանողներին դիմավորող անձանց տեղաշարժի ճիշտ կառավարման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն ու հնարավոր լուծումները:
Медицинский персонал инфекционной больницы Норк - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
559 նոր դեպք, 11 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Նշվել է, որ արգելվում է դիմավորող անձանց մուտքը սպասասրահ, ինչը երբեմն դժգոհությունների առիթ է դառնում՝ խոչընդոտելով օդանավակայանի աշխատանքը։ Միաժամանակ սպասասրահում գործում են մի շարք ծառայություններ (բանկոմատ, բանկ, սրճարան և այլն), որոնցից օգտվելու պայմանները ևս կարգավորման կարիք ունեն։
Քննարկումների ընթացքում առաջարկվել է դիտարկել թեթև շարժական կառույցների միջոցով ՊՇՌ թեստերի իրականացման հատվածը ժամանակավորապես մեկուսացնելու հնարավորությունը, ինչի արդյունքում կթույլատրվի դիմավորող անձանց մուտքը սպասասրահի չարգելված հատվածներ։
Կորոնավիրուսի թվերն աճում են. հոկտեմբերի 1-ից նոր պահանջներ կներդրվեն տնտեսվարողների համար
Այցի ընթացքում քննարկվել են համաճարակային իրավիճակի բարելավմանը և ուղևորահոսքերի արդյունավետ կարգավորմանն ուղղված այլ հարցեր ու առաջարկներ:
Կորոնավիրուսային թվերի աճով պայմանավորված` ՀՀ–ում դիմակների վերահսկողությունը խստացվում է
 
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала