Պուտինն ու Մակրոնը քննարկել են Արցախի թեման. Կրեմլը ներկայացրել է զրույցի մանրամասները

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել ֆոտոբանկВладимир Путин и Эммануэль Макрон
Владимир Путин и Эммануэль Макрон - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Ֆրանսիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ հայտարարության իրականացման առաջընթացի մասին։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի թեման կքննարկի Հունգարիայում. Զախարովա
Ըստ հաղորդագրության` Ֆրանսիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը խոսել է եռակողմ հայտարարության իրականացման առաջընթացի մասին։
Զուցակիցները փաստել են, որ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման և բնակչության մարդասիրական կարիքները բավարարելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտների հետագա համատեղ աշխատանքը նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։
Պուտինն ու Մակրոնը նաև քննարկել են Աֆղանստանում և Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Պայմանավորվել են շարունակել անձնական շփումները:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Ռուսաստանը կողմ է հայ-ադրբեջանական հարաբերությունների համակողմանի բարելավմանը. Զախարովա
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала