Ռուսաստանն ու հակառուսաստանը` ուկրաինական քաղաքականության հիմքում

© Sputnik / Stringer / Անցնել ֆոտոբանկАкция в поддержку Порошенко в Киеве
Акция в поддержку Порошенко в Киеве - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Ուկրաինական անհանդուրժողականության հետևանքն ազգայնականության ծաղկումն է։ Ինչպես են պետական մակարդակով ոտնահարում ռուսալեզու բնակչության իրավունքները և ինչպես են աջակցում արմատականներին՝ Sputnik–ի նյութում:
Ուկրաինան պատրաստվում է նշել իր անկախության 30-րդ տարեդարձը․ 1991թ․-ի օգոստոսի 24-ին ստորագրվեց երկրի անկախության հռչակագիրը։
Թե ինչու ուկրաինական անկախության արդյունքը դարձավ ազգայնականության ծաղկումը, թե ինչպես են պետական մակարդակով ոտնահարում ռուսալեզու բնակչության իրավունքները և աջակցում արմատականներին՝ Sputnik-ի հոդվածում։

«Ոչ Ռուսաստանը» հայեցակարգը ճգնաժամի հանգեցրեց

ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի զանգվածային հաղորդակցության և մեդիաբիզնեսի դեպարտամենտի դոցենտ Գևորգ Միրզայանն ընդգծում է, որ 30 տարվա ընթացքում Ուկրաինան որպես պետություն չի կայացել: Դրա պատճառը պետության կառուցման չափազանց անհաջող ձևաչափն է` «Ուկրաինան Ռուսաստան չէ» արհեստական հայեցակարգը, որն ուղղված է բոլոր հարցերում ՌԴ-ին դիմակայելուն։
Виктор Янукович, объявивший себя ранее легитимным президентом Украины, выступает на пресс-конференции (11 марта 2014). Ростов-на-Дону - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
«2014-ին Ուկրաինայում հեղաշրջումը արևմտյան նախագիծ էր». Յանուկովիչը ուղերձով է դիմել
«Խորհրդային Միության փլուզումից հետո նախկին միութենական հանրապետություններից միայն հինգը պետականության պատմություն ունեին այն սահմանների շրջանակներում, որոնք նրանք զբաղեցնում էին՝ Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը, Լիտվան և Մոլդովան»–, բացատրում է Միրզայանը։ Մյուս բոլոր խորհրդային հանրապետությունները կազմավորվել են Խորհրդային Միության ժամանակաշրջանում, և դրանցից մեկը Ուկրաինան է։
«Կարելի էր պետականություն կառուցել քաղաքացիական ազգի պայմաններով, ինչպես կառուցում էին բելառուսներն ու ղազախները, որովհետև նրանք հիանալի հասկանում էին, որ իրենց տարածքում տարբեր ազգությունների, դավանանքների և լեզվական պատկանելության մարդիկ են բնակվում։ Ուկրաինացիները բազմազգ պետություն կառուցելու փոխարեն սկսեցին ստեղծել «ոչ Ռուսաստան» պետություն, որը պետք է առավելագույնս ցուցադրեր իր ոչ ռուսական լինելը»,-նշում է փորձագետը։
Համապատասխան կերպով վերաշարադրվում էր մի պատմություն, որտեղ Ուկրաինան գոյություն է ունեցել որպես միջազգային հարաբերությունների առանձին սուբյեկտ։ Արդյունքում դա միայն պառակտում էր ուկրաինական հասարակությունը` բաժանելով այն ռուսախոսների և ոչ ռուսախոսների։
«Մայդանից հետո ուկրաինական իշխանությունները միայն ուժեղացրին այդ սխալ քաղաքականությունը։ Նրանք սկսեցին կառուցել արդեն ոչ թե «ոչ Ռուսաստան», այլ, ինչպես միանգամայն ճիշտ նկատել է Վլադիմիր Պուտինը` «Հակառուաստան»։ Այսինքն՝ մի պետություն, որը ոչ միայն ժխտում է իր ռուսականությունը, այլև դիմակայում և հակամարտում է իր ռուսականության հետ, ինչը «ոչ Ռուսաստան» քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր, այսպես ասած՝ էվոլյուցիան»,-եզրափակում է փորձագետը։
Ուկրաինական բանակ-2021․ սպառազինություն և մարտունակություն
Նրա կարծիքով՝ այդպիսի քաղաքականության արդյունքն ակնհայտ է․Ուկրաինայում տեղի է ունենում ապաինդուստրիալացում, բնակչության նվազում, քաղաքացիական պատերազմ, մշտական տնտեսական ճգնաժամ, երբ երկիրը կանգնած է Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրոպայի դռան մոտ։

Ռուսների ցեղասպանություն

Ուկրաինայի պետական ինքնիշխանության մասին հռչակագրում կա գլուխ, որում ասվում է, որ Ուկրաինական ԽՍՀ-ն ապահովում է օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարությունը` անկախ ծագումից, ազգային պատկանելությունից, կրթությունից, լեզվից, քաղաքական հայացքներից, բնակության վայրից և այլն: Դոնբասի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռոման Ռազումը, սակայն պնդում է, որ իրականում այդ դրույթն ամբողջությամբ մոռացության է մատնվել։
ОАО Газпром - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Ուկրաինան հարձակվել է «Գազպրոմի» վրա Եվրոպայի միջոցով
«Ռուսալեզու բնակչության իրավունքները ոտնահարում են։ Ռուս երեխաները չեն կարող սովորել ռուսական դպրոցում և ուսումնասիրել մայրենի լեզուն։ Ռուսական ֆիլմերն ու երգերը արգելված են։ Դեռևս 2014թ․-ին կարելի էր համարել, որ հավասարությունը պահպանվում է, բայց պետական հեղաշրջումից և քաղաքացիական պատերազմը սկսելու հետո ամեն ինչ վատացավ»,-ասում է Sputnik-ի զրուցակիցը։
2020թ․-ին Ուկրաինայում ընդունվեց միջնակարգ կրթության մասին օրենքը։ Այդ ակտի համաձայն` ուկրաինալեզու էթնիկ ուկրաինացիները և բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները (փաստացի՝ միայն Ղրիմի թաթարները, կարաիմները և կրիմչակները) մայրենի լեզվով սովորելու իրավունք ունենք ուսումնական ժամանակի 100 տոկոսի ընթացքում, ԵՄ երկրների լեզուների կրողները՝ ուսումնական ժամանակի մինչև 40 տոկոսի ընթացքում։ Ռուսներին և ռուսալեզուներին թույլատրվում է մայրենի լեզուն սովորելուն տրամադրել ուսումնական ժամանակի ոչ ավելի, քան 20 տոկոսը։
Բացի այդ, Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը հետևողականորեն վերացնում է տեղական իշխանությունների որոշումները ռուսաց լեզվի տարածաշրջանային կարգավիճակի մասին, որոնք ընդունվել էին այսպես կոչված «Կիվալով – Կոլեսնիչենկոյի օրենքի» հիման վրա: Օրենքն ուզում էին վերացնել «մայդանցիների» հաղթանակից անմիջապես հետո և վերջնականապես «հակասահմանադրական» ճանաչեցին 2018թ-ի մարտին։
2021 թ․-ի հուլիսին նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությամբ ընդունվեց բնիկ ժողովուրդների մասին օրինագիծը, որոնց թվին ռուսները, ըստ Կիևի, չեն դասվում։
«Միանշանակ տեղի ունեցածը կարելի է անվանել ռուսալեզու բնակչության ցեղասպանություն։ Ավելին, ռուսներին Ուկրաինայում ֆիզիկապես ոչնչացնում են։ Քաղաքացիական պատերազմի պատճառով մեծ թվով մարդիկ են լքել երկիրը», - ասում է Ռազումը։
ՌԴ նախագահի աշխատակազմի տվյալներով՝ 2016-2020 թվականներին Ուկրաինայի գրեթե մեկ միլիոն քաղաքացի են Ռուսաստանի քաղաքացիություն ստացել: Ռուսաստանի ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ 2020 թ․-ին ՌԴ անձնագիր ստացած օտարերկրացիների 62 տոկոսը Ուկրաինայի քաղաքացիներ են:

Խտրականություն ըստ բնակության վայրի

Բացի այդ, ժամանակակից ուկրաինական իրողություններում «բնակության վայրից կախված» խտրականության անթույլատրելիության մասին սահմանադրական նորմը Դոնբասի բնակիչներին չի վերաբերում։ 2014 թ․-ի դեկտեմբերի 1-ից, նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրի համաձայն` հաստատվել է Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի հատվածի ֆինանսատնտեսական և տրանսպորտային շրջափակումը։ Կենսաթոշակներն ու նպաստները ստանալու համար տեղացիները պետք է մեկնեն «վերահսկողության տակ գտնվող տարածք», ինչը հաճախ ֆիզիկապես հնարավոր չէ։
Ուկրաինացի հեռուստահաղորդավարը քննադատության է ենթարկվել Կիրկորովի հետ լուսանկարի պատճառով
«Մեզ թույլ չտվեցին քվեարկել Ուկրաինայում նախագահական ընտրություններին։ Իսկ թոշակառուներն առհասարակ մեր բնակչության ամենատառապյալ շերտն են դարձել։ Նրանք ստիպված են գրեթե օրուգիշեր կանգնած մնալ Ուկրաինայի սահմանին՝ հերթերի մեջ, որպեսզի մուտք գործեն երկիր և ստանան իրենց հասանելիք վճարումները»,-մեկնաբանում է Ռազումը։

Նացիստներն ազգային հերոս են դարձել

Մերօրյա Ուկրաինան մի երկիր է, որտեղ նացիստ հանցագործներին ազգային հերոսների կարգավիճակ են տալիս, իսկ էթնիկ, լեզվական և տարածաշրջանային հատկանիշով խտրականությունը դարձել է պետական քաղաքականության մի մասը։ Ուկրաինայում նացիստական գաղափարախոսություն քարոզողներն անգամ ուժայինների հովանավորությունից են օգտվում։
Афганцы толпятся на летном поле кабульского аэропорта, чтобы бежать из страны (16 августа 2021). Афганистан - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
ԱՄՆ–ն հարված է հասցրել Ռուսաստանի լավագույն մարդկանց
Գևորգ Միրզայանը կարծում է, որ նացիոնալիզմը «Հակառուսաստանի» քաղաքականության ավանգարդն է։ Հենց ուժայիններն են զբաղվում «բոլոր նրանց հրապարակային ճնշմամբ, ովքեր դեռ պահպանում են ռուսական ինքնությունը»
«Եթե ռուսալեզուներին զանգվածաբար ծեծողները ոստիկանները լինեին, դա կարող էր ազդել Ուկրաինայի հրապարակային իմիջի վրա։ Իսկ նացիստ-գրոհայիններն ու ծայրահեղական ազգայնականները հանգիստ կարող են զբաղվել դրանով։ Նրանք պրոքսիներ են՝ մարդիկ, որոնք անում են այն, ինչը էթնիկական կամ հեղինակությանն առնչվող պատճառներով չի կարող անել ուկրաինական իշխանությունը իր «Հակառուսաստան» քաղաքականության շրջանակներում»,-բացատրել է քաղաքագետը։
Փորձագետի կարծիքով՝ այդպիսի քաղաքականությունը կհանգեցնի հանրության, ուկրաինական պետականության հետագա հետընթացին, համակարգային խնդիրների և, համապատասխանաբար, Ուկրաինայի տարածքային փլուզմանը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала