«Ալաշկերտը» պարտվեց շոտլանդական «Ռեյնջերսին»

© Sputnik / Aram NersesyanВторой матч квалификационного раунда Лиги Европы между командами "Алашкерт" и "Кайрат" (12 августа 2021). Еревaн
Второй матч квалификационного раунда Лиги Европы между командами Алашкерт и Кайрат (12 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամբողջ հանդիպման ընթացքում հայկական ակումբի խաղացողները չկարողացան գեթ մեկ հարված կատարել մրցակցի դարպասին։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» օգոստոսի 19-ին հյուրընկալվեց շոտլանդական «Ռեյնջերսին»:
Матч отборочного турнира ЧМ по футболу между сборными Армении и Румынии (31 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2021
Ինչպիսի մարզավիճակով են մոտենում հավաքականի ֆուտբոլիստներն ընտրական առաջիկա խաղերին
Առաջին կեսում «Ալաշկերտը» հիմնականում պաշտպանվում էր, «Ռեյնջերսը»՝ մեծամասամբ գրոհում: Խաղի 43-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից «Ռեյնջերսի» ֆուտբոլիստ Լանդսթրեմը: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական հաշվով:
Երկրորդ խաղակեսում «Ալաշկերտը», չնայած քանակական առավելությանը, կրկին պաշտպանվողի դերում էր։ Հատկանշական է, որ ամբողջ հանդիպման ընթացքում հայկական ակումբի խաղացողները չկարողացան գեթ մեկ հարված կատարել մրցակցի դարպասին։ 67-րդ րոպեին Մորելոսը օգտվեց պաշտպանների սխալից և առաջ մղեց իր թիմին: Խաղն ավարտվեց «Ռենջերսի» նվազագույն առավելությամբ՝ 1:0:
Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին՝ Երևանում:
Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Գերդ Մյուլլերը
Լրահոս
0