00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բանակ-2021». 97 երկրի պատվիրակություններ և 7 մլրդ դոլարի պայմանագրեր

© Sputnik / Vladimir Astapkovich / Անցնել մեդիապահոցՄիգ-29
Միգ-29 - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Բաժանորդագրվել
«Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը խոստանում է դառնալ Ռուսաստանի և նրա ռազմավարական դաշնակիցների պաշտպանական արդյունաբերության նոր բարձր տեխնոլոգիական հաղթանակը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

«Բանակ-2021» ցուցահանդեսը մեծապես հետաքրքրել է ամբողջ աշխարհին, մասնակցում են 97 երկրի պատվիրակություններ, և հնարավոր է` շարունակություն լինի նորագույն սպառազինության մատակարարումների տեսքով. շուրջ 7 մլրդ դոլարի 45 ռուսական պայմանագրեր գրեթե պատրաստ են։
Մերձմոսկովյան «Պատրիոտ» ցուցասրահում, «Կուբինկա» օդանավակայանում, «Ալաբինո» զորավարժարանում օգոստոսի 22-ին կմեկնարկի «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական VII–րդ համաժողովը։ Մասնագետների «փակ» աշխատանքի օրերն են օգոստոսի 22-25–ը։ Բոլոր ցանկացողները օգոստոսի 26-28-ը կարող են այցելել զորավարժարաններ, տաղավարներ ու հարթակներ։
Военный полигон в Киевской области - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Ուկրաինական բանակ-2021․ սպառազինություն և մարտունակություն
Ռազմական գերատեսչությունների ղեկավարները կգլխավորեն 97 օտարերկրյա պատվիրակություններից 34-ը։ Համեմատության համար նշենք, որ «Բանակ-2020»–ի աշխատանքներին մասնակցել են 92 օտարերկրյա պետության ներկայացուցիչ, այդ թվում` բարձր մակարդակի 18 պաշտոնական ռազմական պատվիրակություն։
13 երկրի շուրջ 1500 ձեռնարկություններ կցուցադրեն իրենց ռազմական և երկակի նշանակության արտադրանքը` ընդհանուր առմամբ ավելի քան 20 հազար ցուցանմուշ։
«Բանակ-2021»–ի ձևաչափով միջոցառումներ կանցկացվեն նաև Ռուսաստանի 14 շրջանի 26 հարթակում և Աբխազիայի, Հայաստանի, Հարավային Օսեթիայի ռուսական ռազմակայաններում, որտեղ կներգրավվեն ավելի քան 300 միավոր ժամանակակից մարտական և հատուկ տեխնիկա, 20 նավ և ծովային փոխադրիչ, շուրջ 70 ինքնաթիռ և ուղղաթիռ։
Ռուս-չինական զորավարժություններ կամ «սրտագին» ողջույն ամերիկացներին ու թալիբներին
Համաժողովի առանցքային թեմաները` մարտական ավիացիա, ՌԾՆ, ռոբոտացված բանակ (արհեստական ինտելեկտ), ռազմական բժշկություն, ռազմաշինարարությունը։ Ցամաքային, ջրային և ավիացիոն զորավարժարաններում մեծածավալ ցուցադրական ծրագիրը թույլ կտա մասնակիցներին հաստատել սեփական արտադրանքի հայտագրված բնութագրերը (մարտական հնարավորությունները) գործողության մեջ, ռազմական տեխնիկայի սիրահարներին` հաճույք ստանալ, իսկ սպառազինության պոտենցիալ պատվիրատուներին` ըստ արժանվույն գնահատել նորությունները։
Սա բացառիկ հարթակ է բարձրագույն գիտատեխնիկական ձեռքբերումների` ինտելեկտուալ զենքի և ռազմատեխնիկայի ժամանակակից և հեռանկարային նմուշների ցուցադրության համար։ Եվ միջազգային ինտեգրման նոր հնարավորություններ է բացում ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում։

ՀԱՊԿ երկրներ

Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներ Բելառուսն ու Ղազախստանը ավանդաբար մասնակցում են «Բանակ-2021»–ին և տասնյակ ստենդներ են ներկայացնում ռազմական ու երկակի նշանակության արտադրանքի բարձր տեխնոլոգիական ցուցանմուշներով։
Учения инженерно-саперных войск в Краснодарском крае   - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2021
Ռուսաստանի մարտական ռոբոտներն ավելի լավն են դարձնում աշխարհը
Բելառուսի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրների հզորությունը ներկայացնում են.
– Մինսկի անվաքարշակների գործարանը, որն ամբողջ աշխարհում հայտնի է ՀՕՊ շարժական համալիրների և ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի համար նախատեսված հարթակներով,
– «Ագաթ» էլեկտրամեխանիկական գործարանը, որը ռադիոռելեային կայանների, կապի շարժական հանգույցների, ավտոմատացված հրամանատարական կետերի, հակաահաբեկչական հատուկ միջոցների արտադրող է,
– «Դիսփլեյ» կոնստրուկտորական բյուրոն իր «չսպանվող» տեսամոնիտորներով և արտաքին միջավայրի դժվար պայմաններում շահագործելու համար նախատեսված շարժական համակարգիչներով,
– «Գեոտեղեկատվական կառավարման համակարգեր» հոլդինգն ապշեցնում է ցամաքային զորքերի, ՌՕՈւ–ի և ՀՕՊ–ի, ավտոմատ կառավարման համակարգի ծրագրային և տեխնիկական միջոցների, մարտական գործողությունների մոդելավորման, անօդաչու ավիացիոն համալիրների համար նախատեսված իր ստացիոնար և շարժական ավտոմատացված կառավարման համակարգերի կատարելությամբ,
– Արժանի տեղ ունի ԱԳԱՏ–ՍԻՍՏԵՄ–ը` ռազմական կապի ծրագրավորվող, բազմանպատակային թվային միջոցների արտադրության ձեռնարկություն,
Самолеты Ил-96-400Т и Ил-114 - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2021
«Դատաստանի օրվա» նոր ռուսական ինքնաթիռները կամ երրորդ համաշխարհայինի հրամանատարական կետը
– Արևելյան Եվրոպայում` Սու-30–երի, Սու-27–երի, Սու-25–երի, Սու-22–երի, ՄիԳ-29–երի, Մի-24, Մի-8 ուղղաթիռների վերանորոգման և արդիականացման գծով 558-րդ ավիացիոն գործարանը հավասարը չունի,
– Տանկերի վերանորոգման և արդիականացման գծով 140-րդ գործարանը (https://140zavod.by/) հրաշքների է ընդունակ,
– ATE–Engineering ձեռնարկությունը հայտնի է ԶՀՀ–ների, ՌԼՀ–ների ախտորոշման ավտոմատացված միջոցների, կառավարման ավտոմատացված համակարգերի ու ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի արտադրությամբ։
Ղազախստանի ռազմարդյունաբերական համալիրների հնարավորությունները բացահայտում են.
– «Ղազախստան ինժինիրինգ» ընկերությունը, որը միավորում է երկակի նշանակության ապրանքներ,այդ թվում` սահմանապահ նավեր և մոտորանավակներ արտադրող խոշորագույն մեքենաշինական ձեռնարկությունները,
– Անօդաչուների արտադրության և ԶՈւ ավտոմոբիլային ու թրթուրավոր տեխնիկայի վերանորոգման 811-րդ գործարանը,
– Կենտրոնական Ասիայում առաջատար ավիավերանորոգման № 405 գործարանը;
– «Տինիսը»` ռուսական արտադրության ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների ավիացիոն ավտոմատիկայի միջոցների և ավիացիոն տեխնիկայի հանգույցների և ագրեգատների արտադրություն,
Испытание гиперзвуковой ракеты Циркон - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021
Ծովային «Ցիրկոնով»՝ ցամաքային թիրախներին. ի՞նչ է դա նշանակում «գործընկերների» համար
– Կիրովի անվան գործարանը, որը ավելի քան 10 անուն բարձր տեխնոլոգիական ռադիոէլեկտրոնային արտադրանք է թողարկում, այդ թվում «ռազմական համակարգիչներ», «Ստրելոկ» ծրագրաապարատային համալիրներ և հասանելիության վերահսկման և կառավարման համակարգեր,
– «Steel Manufacturing» բարձրտեխնոլոգիական ձեռնարկությունը, որը միջազգային չափանիշների հրաձգային ռազմամթերք է արտադրում` տարեկան 9մմ «Լյուգեր», 9մմ «Մակարով» տրամաչափի մինչև 30 մլն փամփուշտ,
– «Ղազախստան ASELSAN Ինժինիրինգ» ձեռնարկությունը, որը ժամանակակից էլեկտրոնային և օպտիկական արտադրանք ու կապի միջոցներ է թողարկում։
Բելառուսի և Ղազախստանի ռազմարդյունաբերական համալիրների ձեռնարկությունների ցանկն ամբողջական չէ, «Բանակ-2021»–ին ներկայացված մասնակիցների թիվը շատ ավելի մեծ է։
Միտումներ և առանձնահատկություններ
«Բանակ-2021»–ում հիմնական շեշտը դրվել է օդում, ցամաքում և ծովում կիրառվող սպառազինության ռոբոտացված համալիրների վրա։ Դա համաշխարհային միտում է, քանի որ մոտ ապագայում մարդը հեռանալու է մարտական գործողությունների առաջնաբեմից։
Развёртывание оперативно-тактического ракетного комплекса Искандер-М - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
«Արգելման գոտի» ՆԱՏՕ-ի համար. ռուսական «Իսկանդերները» նոր հրթիռներ են ստացել
Առավել արդիական են դառնում արկտիկական նոր մշակումները. ցուցահանդեսին բևեռային շրջանների համար նախատեսված տեխնիկայով մասնագիտացված ցուցադրություն է կազմակերպվել։ Ձյան և ճահճի միջով անցնող «Թրեքոլ Վեգա» մեքենան (գերցածր ճնշման անիվների վրա), տունդրայի համար հարմարեցված «Տոր–Ա» և «Պանցիր–ՍԱ», զենիթահրթիռային համալիրները, բանակային А1 և ТТМ 1901-40 ձյունագնացները (ջեռուցվող սրահով)։ Նորագույն և հեռանկարային սպառազինության և ռազմատեխնիկայի նմուշները ցուցադրվում են ընդհանուր 320 հազար քմ–ից ավել մակերես ունեցող «Պատրիոտ» կենտրոնի, «Ալաբինո» զորավարժարանի և «Կուբինկա» օդանավակայանի ցուցասրահներում ու հարթակներում։
ԱՄՆ-ի գերձայնային ձախողումը․ երբ հրթիռը չի աշխատում նույնիսկ մեծ գումարների դիմաց
Առաջին անգամ կցուցադրվի «Արմատա» հարթակի վրա ստեղծված երեք մարտական մեքենաներ` Տ-14 տանկը, Տ-15 հետևակի մարտական մեքենան և Տ-16 զրահապատ վերանորոգող և տարհանող մեքենան (այս տեխնիկայի նմուշների փորձարկումներն ակտիվորեն ընթանում են Կուբինկայի զորավարժարանում)։ Զրահատեխնիկայի մասնագետներին և գիտակներին կհետաքրքրի նաև փակ դիրքերից հակառակորդի զրահավորված թիրախների ոչնչացման համար նախատեսված «Բախչա–Ու» մոդուլ կրակի կառավարման թվային համակարգով ու «Արկան» կառավարվող հրթիռներով ԲՄԴ-4Մ դեսանտի նորագույն մարտական մեքենան։ Ոչ պակաս հետաքրքիր է նաև բազմանպատակային դեսանտային «Ռակուշկա» զրահափոխադրիչը, որը կարող է ցանկացած ճանապարհով ընթանալ անձնակազմի երկու անդամով և 13 դեսանտայիններով։
На Международном военно-техническом форуме (МВТФ) Армия-2020 в военно-патриотическом парке Патриот - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2021
Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում
Մոսկվայի շրջանում կարելի է տեսնել միանգամից աշխարհի մի քանի լավագույն մարտական, բազմանպատակային և ռազմատրանսպորտային ուղղաթիռները` Մի-35Մ և Մի-35Պ «Ֆենիքս», հարվածային Մի-28ՆԷ–ի արտահանման տարբերակը, ծանր Մի-26Տ2Բ–ն (նոր մեքենան զգալիորեն կավելացնի ստորաբաժանումների շարժունակությունը)։ Մասնագետները կարող են տեսնել մարտական մեքենան, ստուգել գործողության մեջ և նույնիսկ ձեռք բերել։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օգոստոսի 18-ին հայտարարեց, որ համաժողովին մտադիր են 500 մլրդ ռուբլու 45 պայմանագիր կնքել։ Խոսքը ռուսական զորքին «Ուրան-14» ռոբոտատեխնիկական համալիրների, դիստանցիոն ականապատման համակարգերի, հրետանային համակարգերի և ծանր կրականետ համակարգերի, ցամաքային զորքերի համար հատուկ տեխնիկայի և Տ-90Մ տանկերի մատակարարման մասին է։ Բացի այդ, պայմանագրեր կստորագրվեն հետախուզական նավերի և ականազերծիչ նավերի կառուցման, ավիատեխնիկայի մատակարարման և արդիականացման, բարձ ճշգրտության զենք գնելու համար։
Գրանցվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–յան ալիքին հետևյալ հղմամբ` https://t.me/AKhrolenko։
Ինչ է հայտնի Ռուսաստանի հինգերորդ սերնդի նորագույն թեթև կործանիչի մասին
Լրահոս
0