Հարաբերությունների ռազմավարական մակարդակ. ի՞նչ պետք է փոխվի Երևանի ու Թբիլիսիի օրակարգում

© Sputnik / Asatur YesayantsСовместная пресс-конференция и.о премьер-министра Никола Пашиняна и премьер-министра Грузии Ираклия Гарибашвили (12 мая 2021). Еревaн
Совместная пресс-конференция и.о премьер-министра Никола Пашиняна и премьер-министра Грузии Ираклия Гарибашвили (12 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Հայաստանը պատրաստ է վերանայել Վրաստանի հետ հարաբերությունները։ Երևանը հերթական անգամ մեսիջ հղեց Թբիլիսիին` ժամանակն է, որ բազմադարյա բարեկամական հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխվեն։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանն ու Վրաստանը կապերը թարմացնելու և օրակարգը ճշգրտելու կարիք ունեն։ Այս անհրաժեշտությունը պայմանավորված չէ բազմադարյա բարեկամություն և փոխշահավետ գործընկերություն ունեցող հարաբերություններում առկա խնդիրներով։ Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո փոխվել է տարածաշրջանը և մի շարք հարցերի վերաբերյալ դիրքորոշումները։ Ընդհանուր շահերի և դիրքորոշումների հստակեցման անհրաժեշտություն է առաջացել։
Председатель Национального собрания Армении Арарат Мирзоян во дворе парламента Армении (14 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Գերիների հարցն առաջնահերթություն է ՀՀ–ի համար. Միրզոյանը զրուցել է վրացի գործընկերոջ հետ
Երևանը հստակ հասկացրել է, թե առաջիկա հինգ տարիներին Վրաստանի հետ կապված ինչ դիրքորոշում ունի։ Կառավարության հրապարակած ծրագրում նշվում է, որ Հայաստանը կշարունակի ապահովել առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների զարգացումը, իսկ Թբիլիսիի հետ հաղորդակցական կապերի բարելավումը ռազմավարական նշանակություն ունի։ Հայաստանը մտադիր է նաև խորացնել կապերը քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն, մշակութային, մարդասիրական և զբոսաշրջային ոլորտներում, և դա կենսական կարևոր նշանակություն ունի երկու երկրի համար։
Հայաստանը մտադիր է նաև ուժեղացնել ավանդական փոխադարձ վստահությունը, անխափան երկխոսությունն ու համագործակցությունը, ինչը կնպաստի տարածաշրջանի կայունությանը։ Համատեղ ջանքեր են ձեռնարկվում լոգիստիկայի, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային միավորման ոլորտում նախագծերի իրականացմանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող էներգետիկ նախագծերին։
Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը էական նշանակություն կունենան տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորման համար:
Վրաստանի հարցերի փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով` ինչպես Երևանում, այնպես էլ Թբիլիսիում ձևավորվել է միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու անհրաժեշտության գիտակցումը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ փոխվել է տարածաշրջանը, և Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների մակարդակն այլևս բավարար չէ, պետք է աշխուժացնել միջպետական շփումները, թարմացնել օրակարգը։
«Այն, ինչ Վրաստանի մասով գրված է ՀՀ կառավարության ծրագրում, նորություն չէ։ Հատկանշական է, որ հայկական կողմը շեշտը դնում է փոխգործակցության խորացման, ինչպես նաև հարաբերությունների կանխատեսելիության և վստահության վրա», – նշեց Մելիքյանը։
Ըստ նրա` դա շատ կարևոր է, քանի որ երկու երկրում էլ հասկանում են հենման կետ ձևավորելու ու համագործակցությունը զարգացնելու կարևորությունը։ Դրանից բացի, կան հարցեր, որոնցով պետք է լրջորեն զբաղվել։ Այդ թվում` պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացների վերականգնումը։
Презентация строительных работ автотрассы Север-Юг (18 июля 2018). Арагацотн - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Մեսիջ Երևանին, կամ ինչու են Հնդկաստանն ու Իրանն ուզում ՀՀ-ին ներառել «Հյուսիս–հարավ»-ի մեջ
Մելիքյանը կարծում է, որ երկրները պետական սահմանի բաժանման զգայուն խնդրին անդրադառնալիս պետք է հաշվի առնեն բարեկամական բազմադարյա հարաբերությունները։ Չնայած դժվարություններին` դա հնարավոր է իրականացնել։ Բացի այդ, գործընթացը կարող է ակտիվանալ դեսպաններին փոխելու հաշվին. գործող դիվանագետներն ավարտում են իրենց առաքելությունը։
Փորձագետը նշեց այս հարցերի լուծման և նորացված ու ճշգրտված օրակարգի ստեղծման անհրաժեշտությունը։
«Հինգ տարվա ընթացքում լիովին իրատեսական է հարաբերություններին ռազմավարական խորություն հաղորդելը, հարցն այն է, թե կողմերը որքան ակտիվ կլինեն այդ գործընթացներում», – ասաց Մելիքյանը։
Հարաբերությունների հիմքն էլ կարող է ավելի ամրապնդել տարբեր ոլորտներում շփումների ընդլայնումը, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացումը։ Այդ համատեքստում կարևոր են «Պարսից ծոց–Սև ծով» տրանսպորտային միջանցքի, «Հյուսիս–Հարավ» էներգետիկ նախագծերը, ինչպես նաև ՏՏ ոլորտի այլ նախագծերը։
Մելիքյանը չի բացառում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Վրաստան։ Դա է թելադրում տրամաբանությունը. վարչապետ նշանակվելուց հետո նա արդեն եղել է Իրանում, հետևաբար այցելության հաջորդ վայրը Վրաստանն է։ Բացի այդ, դեռ մայիսին պաշտոնական այցով Երևան էր եկել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին։ Այնպես որ Թբիլիսիում սպասում են ՀՀ վարչապետի պատասխան այցին։
Հիշեցնենք, որ Երևանն արդեն երկու անգամ Թբիլիսիին առաջարկել է խորացնել հարաբերություններն ու հասցնել ռազմավարական մակարդակի։ Դեռ Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեի օրոք վերջինիս ու Փաշինյանի միջև ոչ ֆորմալ հանդիպումների ձևաչափ էր ընդունվել, որն ըստ էության նշված ճանապարհի առաջին քայլն էր։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն