Հայաստանում Արգենտինայի առևտրային պալատ կբացվի. Քերոբյանն ընդունել է դեսպանին

© Photo : official site of the Embassy of Argentina in RAМинистр экономики Армении Ваган Керобян встретился с послом Аргентины Мариано Вергара (20 августа 2021). Еревaн
Министр экономики Армении Ваган Керобян встретился с послом Аргентины Мариано Вергара (20 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Պալատի բացման միջոցառմանը նաև հայ գործարարներ կհրավիրվեն երկկողմ համագործակցության հիմքեր դնելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Սեպտեմբերին Հայաստանում Արգենտինայի առևտրային պալատ կբացվի։ Տեղեկությունը հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Новый поезд ЮКЖД - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Երևանից Թբիլիսի՝ 2 ժամում․ փորձագետներն ասել են` ինչու հիմա դա հնարավոր չէ
Ըստ հաղորդագրության` օգոստոսի 19-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարային։ Հանդիպման ընթացքում քննարկվել է պալատի բացման հարցը։
Նախարարը ողջունել է Հայաստանում Առևտրային պալատ ունենալու գաղափարը և պատրաստակամություն հայտնել աջակցելու վերջինիս արդյունավետ գործունեության ապահովմանը։ Քերոբյանը ներկա կգտնվի պալատի բացմանը, նրա առաջարկով միջոցառմանը կհրավիրվեն նաև հայ գործարարներ երկկողմ համագործակցության հիմքեր դնելու նպատակով։
Քերոբյանը կարևորել է համագործակցությունը երկու երկրների երիտասարդների միջև փոխանակման ծրագրերի իրականացման, սպորտի, պարերի և այլ բնագավառներում, որոնք էլ ավելի կամրացնեն երկու երկրների կապը՝ միաժամանակ նպաստելով նաև զբոսաշրջության զարգացմանը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала