00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՀՀ–ում հնարավո՞ր է խթանել ԱԹՍ–ների արտադրությունը. Հարությունովը` խնդիրների մասին

© Sputnik / Hayk PetrosyanДавид Арутюнов
Давид Арутюнов - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Բաժանորդագրվել
Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ Զինված ուժերում կատարվելիք կառուցվածքային փոփոխություններին, մասնավորապես`ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի կազմում անօդաչու թռչող սարքերի վարչություն ստեղծելու որոշմանը:
Հարությունով. «ԱԹՍ–ների արտադրության որոշակի ռեսուրս ունենք»
Անօդաչու թռչող սարքերի վարչություն ստեղծելու որոշումը միանշանակ դրական է, ուղղակի արձագանքն է` կապված այն դերի հետ, որ տվյալ սարքերն ունեցել են արցախյան պատերազմի ընթացքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը։
Նրա խոսքով` ԱԹՍ–ները օբյեկտիվորեն ու մեծապես կարևորվում են մեր ժամանակների մարտավարական գործողություններում, հետևաբար հիշատակված սարքերի օգտագործումը զինված ուժերի զարգացման ընդհանուր տրամաբանության մեջ դարձել է գերակայություն։
Турецкий беспилотник Bayraktar TB2 - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
«Ինոխոդեց» ԱԹՍ-ն երեք չափանիշով գերազանցում է «Բայրաքթարին»․ մշակող ընկերության տնօրեն
«ԱԹՍ–ների ստորաբաժանում ստեղծելու նախաձեռնությունը նշանակում է, որ այդ ուղղությունը Հայաստանում պետք է զարգանա, բայց այստեղ կա մի խնդիր` կապված այն հանգամանքի հետ, թե ինչպես է լինելու փոխգործակցության ու ենթակառուցվածքային կիրառելիության հարցը։ ԱԹՍ–ները սովորաբար նույն տարածքում են, որտեղ գործում են մարտական ինքնաթիռները, բայց մյուս կողմից իրականացնում են խնդիրներ նաև ցամաքային ուժերի հետ։ Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ տվյալ ստորաբաժանումները, դրանց կառավարման համակարգն ու համապատասխան ենթակառուցվածքներն ինտեգրված են ռազմաօդային ուժերի մեջ, սակայն կան ԱԹՍ–ներ, որոնք կենտրոնացած են ցամաքային ուժերին սպասարկելու վրա, ուստի ինտեգրված են ցամաքային ուժերի մեջ»,– ասաց ռազմական մեկնաբանը։
Հարությունովի խոսքով` կա նաև կառուցվածքային երրորդ տարբերակը, երբ զինված ուժերում կան բոլոր դասերի ԱԹՍ–ներ` սկսած փոքր մարտավարական սարքերից, վերջացրած ծանր դասի ԱԹՍ–ներով, որոնք համապատասխանաբար բաշխված են և՛ ռազմաօդային ուժերում, և՛ ցամաքային զորքերում, հետևաբար այդտեղ շատ կարևոր է նրանց ներդաշնակ փոխգործակցությունը։
Անդրադառնալով այն հարցին, թե սպառազինության տեսանկյունից նախընտրելի չէ՞ արդյոք նմանատիպ սարքերը տեղում արտադրել, քան գնալ դրանք գնելու ճանապարհով, Հարությունովն ընդգծեց, որ շատ կարևոր է, թե նախևառաջ ինչ տիպի ԱԹՍ–ների կարիք ունի հայկական բանակը։
Ըստ նրա` եթե խոսքն առնչվում է խոշոր դասի ԱԹՍ–ներին, ապա դրանք իրենց արտադրության ու ստեղծման, մշակման բարդությամբ համեմատելի են կոնվենցիոնալ ռազմական ինքնաթիռների հետ։ Մի շարք երկրներ շատ ավելի շուտ են սկսել այդ գործընթացը և որոշակի առավելություն ունեն թե՛ տեխնոլոգիական, թե՛ հուսալիության ու որակի առումով, ինչն ԱԹՍ–ների պարագայում չափազանց կարևոր գործոն է։
«Եթե խոսքն առնչվում է խոշոր դասի ծանր ԱԹՍ–ներին, ապա Հայաստանի համար այս պահին դժվար կլինի դրանց արտադրությունը տեղում կազմակերպել։ Մի շարք երկրներում նույն կառույցները զբաղվում են թե՛ ռեակտիվ շարժիչով մարտական ինքնաթիռների, թե՛ օպերատիվ–ռազմավարական ԱԹՍ–ների արտադրությամբ։ Բայց եթե խոսքը վերաբերում է ավելի փոքր դասի ու հեռավորության հետախուզական և հարվածային սարքերի արտադրությանը, ապա մեզ մոտ որոշակի ռեսուրս կա, թեև շատ չափազանցված է Հայաստանում ՏՏ ոլորտի տեխնոլոգիականության բարձր մակարդակը»,– նշեց ռազմական մեկնաբանը։
Հարությունովի գնահատմամբ` թեկուզ փոքր դասի ԱԹՍ–ների ստեղծման գործում ի հայտ կգան որակի ու ենթակառուցվածքների հետ կապված հարցեր, բայց եթե համապատասխան գումարներ ներդրվեն գործի մեջ, ապա հնարավոր կլինի Հայաստանում խթանել նմանատիպ սարքերի արտադրությունը։
Նշենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմում անօդաչու թռչող սարքերի վարչություն ստեղծելու որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է օգոստոսի 19-ին գրավոր քվեարկության արդյունքում։
Հրապարակված նախագծի համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի վարչությունը կստեղծվի ԶՈւ Ավիացիայի վարչության բաժանման արդյունքում:
Լրահոս
0