Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Մեզ համար շահեկան կլինի, եթե գազը ՀՀ–ում սպառվի ՌԴ ներքին շուկայական գնով. Արա Մարջանյան

© Sputnik / Andranik GhazaryanНациональный эксперт ООН по энергетике Армении Ара Марджанян в гостях у радио Sputnik
Национальный эксперт ООН по энергетике Армении Ара Марджанян в гостях у радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Հայաստանի էներգետիկայի գծով ՄԱԿ–ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՏՄ շրջանակում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման խնդրին։ 
Մարջանյան. «ԵԱՏՄ–ում էներգակիրների ընդհանոր շուկայի ձևավորումը ՀՀ–ի համար չափազնաց կարևոր է»
Ղրղզստանում քննարկված հարցը Հայաստանի համար ունի շատ մեծ նշանակություն, քանի որ մեր երկիրը հանդիսանում է գազի և նավթամթերքի սպառող, հետևաբար ԵԱՏՄ տարածքում էներգակիրների միացյալ շուկայի ձևավորումը, ընդհանուր խաղի կանոնների և պրեֆերենցիալ մեխանիզմների մշակումը Հայաստանի համար չափազանց կարևոր են, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ հարցերի փորձագետ Արա Մարջանյանը։ 
Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2021
Մեծամորի էներգետիկները կուսումնասիրեն ռուսական ատոմակայանների փորձը
«Որոշ առումով այստեղ դժվար է արագ առաջընթաց ակնկալել, սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ պետք է հնարավորինս արագ առաջ տանել, ինչում Հայաստանը շահագրգռված է։ Գործին խանգարում է տրանսպորտային ծախսերի հանգամանքը, հետևաբար ընտրված օպտիմալ մեխանիզմով դրանք պետք է ներառվեն նավթամթերքների ու մատակարարվող գազի գնի մեջ։ Կա երկու բևեռային մոտեցում։ Առաջինը հիմնված է բացարձակ շուկայական մոտեցումների վրա, իսկ հակադիր բևեռը, կախված քաղաքական և աշխարհաքաղաքական ինտեգրացիոն խորությունից, գնագոյացման մեխանիզմներում նախատեսում է որոշակի բոնուսային համակարգ։ Հենց այս տիրույթում պետք է գտնել կոմպրոմիսի տարբերակը` մշակելով թե՛ մատակարարներին, թե՛ սպառողներին գոհացնող բանաձևեր»,– նշեց փորձագետը։
Մարջանյանի կարծիքով` փոխգործակցությունն ու հարաբերություններն անհրաժեշտ է տարանջատել ըստ էներգակրի տեսակների. եթե խոսքը վերաբերում է բնական գազին, ապա առաջնայինն այստեղ Ռուսաստանի հետ հարաբերություններն են, իսկ եթե խոսքն առնչվում է նավթամթերքներին` դիզվառելիք, բենզին, ավիացիոն կերոսին, քսայուղեր, ապա այդտեղ խնդիրը պետք է դիտարկել ավելի լայն տիրույթում։ Փորձագետը հիշեցրեց, որ ոչ վաղ անցյալում քննարկվում էր, օրինակ, Ղազախստանից նավթամթերքների ներկրման տարբերակը։ 
Երբ երկիրը չունի ագահությունը զսպող մեխանիզմներ, կամ ինչո՞ւ է թանկանում հեղուկ գազը
Անդրադառնալով այն հարցին, թե գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի նորմատիվային բազայի ստեղծումը կնպաստի՞ արդյոք մատչելի գնագոյացմանը, Մարջանյանն ընդգծեց, որ դա կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի լուծում կգտնվի, և աշխարհաքաղաքական ինտեգրացիան ինչպես կարտահայտվի գնագոյացման մեխանիզմներում։ 
«Եթե ռուսական գազը Հայաստանում սպառվի ռուսական ներքին գներով, ապա դա մեզ համար կլինի չափազանց ձեռնտու։ ԵԱՏՄ–ում միջազգային շուկայական գներին կհետևեն միջնորդավորված, այսինքն` այդ գների տատանումները գնագոյացման վրա ուղղակիորեն չեն արտահայտվի»,– նշեց փորձագետը։
Մարջանյանի գնահատմամբ` էներգակիրների ոլորտում ենթակառուցվածքային և լոգիստիկ գործընթացները բավականին ժամանակատար և ֆինանսատար են, բայց եթե ԵԱՏՄ ներքին շուկայում գտնվեն ընդհանուր խաղի կանոններ սահմանող ներդաշնակ մեխանիզմներ, ապա դա կխրախուսի ենթակառուցվածքների զարգացմանը, թեև պետք է հաշվի առնել, որ գործընթացը կախված է նաև աշխարհաքաղաքական գործոններից, ուստի Հայաստանն իր հնարավորությունների ողջ տիրույթը պետք է բաց պահի։ 
Ինչո՞ւ է հեղուկ գազը թանկացել Հայաստանում. պարզաբանում է հանձնաժողովը
Նշենք, որ օգոստոսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Չոլպոն-Աթայում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ  և նշել, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների նորմատիվային բազայի ստեղծումը ինտեգրացիոն միավորման զարգացման առանցքային բաղադրիչներից մեկն է: 
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն