https://armeniasputnik.am/20210820/ogostosi-25ic-noyemberi25-kanckacven-pahestazori-eramsya-varjakan-havaqner-28726689.html
Օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ
Օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ
ՊՆ–ն հայտարարում է, որ հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։ Իսկ հավաքներից... 20.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-20T13:11+0400
2021-08-20T13:11+0400
2021-08-20T13:19+0400
հայաստան
հասարակություն
զորահավաք
բանակ
պահեստազոր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/08/0f/24118281_0:0:1025:577_1920x0_80_0_0_2fd02680f63f4b908be72b45616bfee6.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է` օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։Վարժանքներին կներգրավվեն առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։ Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության մեջ։ՊՆ–ն հայտարարում է, որ հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։ Իսկ հավաքներից խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության:«Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում»,– ասված է ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։Վերին Շորժայում հանգիստ է. հայ զինվորականներն ամրացնում են դիրքերըՎարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվեն շուրջ 110 միավոր տրանսպորտային միջոցներ` երեք ամիս ժամկետով:Վարժական հավաքների անցկացման մասին որոշումը ՀՀ կառավրությունն ընդունել է 2021 թվականի օգոստոսի 18-ի նիստում։Որոշման համաձայն, եռամսյա հավաքներին կներգրավեն ընդհանուր 2169 քաղաքացի, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:
https://armeniasputnik.am/20210716/arcaxyan-paterazm-hayrenakan-mec-paterazm-veteran-kriv-28267271.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/08/0f/24118281_0:0:859:644_1920x0_80_0_0_63c5fc833568cce6ca7579cfa75441fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հասարակություն , զորահավաք, բանակ, պահեստազոր
հայաստան, հասարակություն , զորահավաք, բանակ, պահեստազոր
Օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ
13:11 20.08.2021 (Թարմացված է: 13:19 20.08.2021) ՊՆ–ն հայտարարում է, որ հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։ Իսկ հավաքներից խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է` օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։
Վարժանքներին կներգրավվեն առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։ Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության մեջ։
ՊՆ–ն հայտարարում է, որ հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։ Իսկ հավաքներից խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության:
«Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում»,– ասված է ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվեն շուրջ 110 միավոր տրանսպորտային միջոցներ` երեք ամիս ժամկետով:
Վարժական հավաքների անցկացման մասին որոշումը ՀՀ կառավրությունն ընդունել է 2021 թվականի օգոստոսի 18-ի նիստում։
Որոշման համաձայն, եռամսյա հավաքներին կներգրավեն ընդհանուր 2169 քաղաքացի, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով: