00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմի առաջին իսկ օրը «Ղարաբաղ Տելեկոմը» հաքերային հարձակման է ենթարկվել

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցГлобальная атака вируса-вымогателя
Глобальная атака вируса-вымогателя  - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Բաժանորդագրվել
«Ղարաբաղ տելեկոմի» հետ կնքված ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերի շրջանակում ընկերության համակարգչային համակարգ մուտք գործելու թույլտվություն ունեցել են օտարերկրյա 3 քաղաքացի և միջազգային 1 կազմակերպություն:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. «Ղարաբաղ Տելեկոմ»-ի վրա հաքերային հարձակման մասին Hetq.am-ի հրապարակման ստուգման արդյունքում քրգործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազության պաշտոնական կայքը։
Նշենք, որ օգոստոսի 7-ին Hetq.am կայքում հրապարակվել էր «Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները» վերնագրով լրատվական նյութը: Նյութում լրատվամիջոցը նշում էր, որ պատերազմի հենց առաջին օրերին «Ղարաբաղ Տելեկոմի» կապը սկսել էր խափանումներով աշխատել,  և ակնհայտ էր, որ Արցախի կապի օպերատորը դարձել է ադրբեջանցի հաքերների հարձակման հիմնական թիրախներից մեկը։
Информационные технологии - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2020
Ադրբեջանի մոտ են հայտնվել շատ գաղտնի փաստաթղթեր, նաև` ՀՀ ՊՆ–ից. կիբեռհարձակումները 2020-ին
«Պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ժամը 00:00-ի սահմաններում, անհայտ անձը (անձինք), չունենալով «Ղարաբաղ Տելեկոմի» համակարգչային համակարգ և ցանց մուտք գործելու թույլտվություն, համակարգչային DDOS հարձակումներ է գործել ընկերության սերվերային ցանցի վրա»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
Ասվում է նաև, որ անհայտ անձն ապօրինի մուտք է գործել համակարգչային համակարգ, հարված հասցրել ընկերության վիրտուալ համակարգին, խափանել սերվերների գործունեությունը, ջնջել տեղեկատվական համակարգում պահվող տեղեկությունները, շարքից հանել բջջային կանխավճարային համակարգը։ Բացի այդ, տիրացել են նաև համակարգչային համակարգում պահվող տեղեկատվությանը, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ:
Օգոստոսի 19-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասով (համակարգչային սաբոտաժը) և 265-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Հաքերային հարձակումն աշխատել է կոնկրետ ՀՀ–ի դեմ. Մարտիրոսյանը լուրջ ազդակ է տեսնում
Պարզվել է նաև, որ «Ղարաբաղ տելեկոմի» հետ կնքված ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերի շրջանակում ընկերության համակարգչային համակարգ մուտք գործելու թույլտվություն ունեցել են օտարերկրյա երեք քաղաքացի և միջազգային մեկ կազմակերպություն:
Հաքերները լրտեսական ծրագիր են վաճառել կառավարություններին. «զոհեր» են գտել նաև Հայաստանում
Հարուցված քրգործով հետաքննություն է ընթանում։
Լրահոս
0